Facebook

Տասը օրում 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

10 օրում 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն։

Մաքսային ծառայությունում դիմավորում ենք հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։ Տիկին Վերան, ավելի քան 20 տարի ԱՄՆ ում ապրելուց հետո, ամուսնու հետ հավաքեցին տան ամբողջ գույքն ու օրեր առաջ մշտական վերադարձան Հայրենիք։ 3.5 տոննա գույքը, թոշակառու ամուսինները հաշված րոպեների ընթացքում ստացան ԱնՎՃԱՐ։ Արտոնության չափը մոտ 7500 դոլար։ Նահանգներից վերադարձած եւս երեք ընտանիք մեքենաներն ու գույքն այսօր ստացան անվճար, արտոնությունը մոտ 78000 դոլար։
Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ, մաքսային ծառայողները կարճ ժամանակում զրոյական վճարով կտան Ձեր գույքն ու ավտոմեքենան։
Համապատասխան ուղեցույցը շուտով կտրամադրվի հայաստանի բոլոր դեսպանատներին եւ Հյուպատոսական ծառայություններին, այցելեք ծանոթացեք ընթացակարգին, զանգահարեք ՊԵԿ թեժ գծին։

Նախագծին աջակցելու համար շնորհակալություն ՊԵԿ, Shushan NersisyanՄնացական Բիչախչյան։

editors

Recent Posts

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում…

17 mins ago

Իրանում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է մահացել

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր…

28 mins ago

Ադրբեջանական սադրանք Ֆրանսիայի դեմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի Վիդադի Իսկանդերլին մի խումբ անձանց կողմից ենթարկվել է…

37 mins ago

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների…

43 mins ago

Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային

Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են…

51 mins ago

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Իրանի նախագահի առաջին տեղակալին, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին…

52 mins ago