Facebook

Ի՞նչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ. Ալեն Սիմոնյան

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մենք հաճախ շատ բան չենք զգում ու չենք հասկանում: Սա մեղադրանք չէ ամենավին: Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա, ընկերոջս մայրը և իմ մանկության ընկերը շատ ծանր վիճակում հիվանդանոցում են: Այցելեցի նրանց: Այդ մեծ հիվանդանոցի շենքում բոլորը շատ կարգապահ էին, բոլորի դիմակը նորմալ դրված էր` ոչ քթի տակ իջեցրած, ոչ թևին կապած, նույնիսկ մարդ կար, որ երկու բժշկական դիմակով էր: Ոչ ոք, թարսի պես, չէր շոգում դիմակից, ոստիկան չէր փնտրում վիճի հետը, հեռախոսով նկարի, հրապարակի: Գիտակցում էին ինչ է, որտեղ են, վտանգն իրենց շատ մոտ է:
Ընկերոջս մայրը 60-ն անց է, վիճակը` ծանր կայուն:

Ընկերոջս վիճակը շատ ավելի ծանր է, նա ընդամենը 40 տարեկան է, մենք հասակակից ենք, չունի ոչ մի խրոնիկ հիվանդություն, չի էլ ծխում, իսկ հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ի՞նչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ:

հ.գ. Աստված առողջություն տա բոլոր հիվանդներին

#կրիրդիմակ
#փրկիրկյանքեր

editors

Recent Posts

Սուքիասյանն առաջարկեց որպես արդյունավետ միջոց՝ թունելներ կառուցել

Ազգային ժողովի ութերորդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց…

3 mins ago

Ադրբեջանը ԼՂ նախկին ղեկավարներին նոր մեղադրանք է առաջադրել

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղադրվում է պատմամշակութային հուշարձանների…

12 mins ago

Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա

Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա: «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում…

22 mins ago

Արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ…

26 mins ago

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

28 mins ago

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է Կիոդո գործակալությունը։ Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանի…

34 mins ago