Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց: Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր`5 անգամ։ Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրք` մեկ անգամ»,- գրել է Ստեփանյանը:

















