ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կարավարության այսօրվա նիստում հայտնեց, որ Տավուշի մարզում վերջինօրերին հայ-ադրբեջանական լարված իրավիճակի հետևանքով սահմանամերձ համայնքներին հասցվել է շուրջ 150 միլիոն դրամի վնաս:
«Նախագծով առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին և գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի վեր հանած արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել արագ վերականգնել հասցված վնասները: Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարի տեսքով հատկացնել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև վերջնական գնահատման ավարտը»,- ասաց Պապիկյանը:

















