Գլխավոր

Մեր հաղթանակը մարդկության հաղթանակն է

Կառավարության նիստում, որպես տավուշյան մարտերում հաղթանակած կողմ,  Փաշինյանը, ըստ էության, վերաձևակերպեց և ամրապնդեց նախկինում բարձրաձայնված՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին վերադառնալու հայկական կողմի պայմանները․

  • Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։
  • Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։
  • Կողմերի բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ՀՀ և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիճել որևէ պարագայում։
  • Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։
  • Անհրաժեշտ է ներդնել հրադադարի պահպանման արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ։
  • Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հրապարակված պահանջները հստակեցնում են, որ ՀՀ կառավարությունը վճռական է Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, հանդես է գալիս հաղթողի օրակարգով և իր պայմաններն է պարտադրում ադրբեջանական կողմին։ Վարչապետը հստակեցնում է, որ գրանցված հաղթանակը պետք է զարգացնել ամենօրյա ստեղծարար աշխատանքով, քանի որ «մեր հաղթանակը արդարության հաղթանակն է»։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

13 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

26 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

50 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago