Արցախ

Արցախի Հանրապետությունը նոր պարետ ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես ԱՀ պարետի լիազորությունները և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Այս մասին հայտարարություն է  տարածել ԱՀ նախագահի աշխատակազմը։

Պարետի փոփոխության որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկայում ԱԺ «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։

Նախագահը շեշտել է, որ Ժիրայր Միրզոյանի նշանակումը պարետի պաշտոնում պատահական չէ․նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության արդյունքում կհաջողվի հաղթահարել համավարակի հետ կապված մարտահրավերները։

Նշվում է, որ ԱՀ նախագահը հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները, մասնավորապես՝ խիստ վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում համաճարակային նորմերի պահպանման նկատմամբ, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում՝ տուգանել և սահմանափակել դրանց գործունեությունը։ Առաջիկայում պարետի որոշումներով մի շարք նոր սահմանափակումներ կլինեն նաև սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար։

«Երկրի ղեկավարի հանձնարարականով հանրապետության բուժհաստատությունները կանցնեն իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին, կվերսկսվեն պլանային բուժումները, և այդ համատեքստում կսահմանափակվի բուժման նպատակով ՀՀ մեկնող քաղաքացիների ելքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ…

5 minutes ago

«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում

Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների…

24 minutes ago

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան

«Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը, բայց ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե…

46 minutes ago

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել

Մեծ Բրիտանիան 236,8 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ուկրաինային 2024–2025 թվականների համար։ Այս մասին հայտնում…

1 hour ago

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ…

1 hour ago

Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ…

1 hour ago