Հայաստան

Հայաստանի հանրային ռադիոն աջակցում է Արցախի հանրային ռադիոյի տեխնիկական և բովանդակային վերազինմանը

Վերջին ամիսներին Հայաստանի հանրային ռադիոյում մի շարք տեխնիկական, բովանդակային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվել։ Մասնավորապես, Հանրային ռադիոյի 1-ին ալիքում կրկնապատկվել է լրատվական հաղորդումների ծավալը, վիզուալացվել է 1–ին և 2-րդ ալիքների հաղորդումների զգալի մասը, սկսվել է նաև ադրբեջաներեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն և անգլերեն վիդեոարտադրություն,- տեղեկացնում է Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհուրդը:

Հանրային ռադիոյի կայքը, որը հասանելի է 12 լեզուներով, հատկապես վերջին շրջանում ծառայում է որպես մեր երկրի ամենաբազմալեզու տեղեկատվական ռեսուրսը՝ սոցցանցերում ապահովելով լուրերի պատշաճ մատուցումը Հայաստանից։ Եռապատկվել է Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում AM ազդակի սփռման գոտին, քառապատկվել է հայ–թուրքական սահմանի Շիրակի հատվածում Հանրային ռադիոյի 1-ին ծրագրի ազդակի հզորությունը։

Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում ներդրվել է ներքին պարետատան ինստիտուտը՝ հավանական ռազմական դրության ժամանակ գործելու համար։ Հանրային ռադիոյում ստեղծվել է նաև մասնագիտական որակավորման բարձրացման դպրոց:

Այս օրերին Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցները համագործակցում են Արցախի գործընկերների հետ․վերջերս Արցախ կատարված այցի ընթացքում քննարկվել են Արցախի հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման, եթերացանցի և կառուցվածքային փոփոխությունների հետ կապված հարցեր։ Հայաստանի հանրային ռադիոն ևս հյուրընկալել է արցախցի գործընկերներին՝ մասնագիտական վերապատրաստման նպատակով։ Մինչ օրս Արցախի հանրային ռադիոն հեռարձակվում էր Հայաստանի հանրային ռադոյի հաճախականությամբ՝ օրական 5 ժամ եթերով։ Համագործակցության շնորհիվ Արցախի հանրային ռադիոն արդեն սեպտեմբերի մեկից կունենա 24-ժամյա եթեր՝ առանձին հաճախականությունով։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

11 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

11 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

11 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

12 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

13 hours ago