Հայաստան

Նորարարական դրամաշնորհներ՝ գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնման համար

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հայտարարում է    «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին:

Այն ուղղված է գերփոքր, փոքր կամ միջին չափի ընկերություններին արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների), որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքների վերականգնման նպատակով: Մրցույթին մասնակցելու  համար անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք ներառում են նշվածներից որևէ մեկը՝ նորարական գաղափարներ/բիզնես մոդելներ, նորարական տեխնոլոգիաների կիրառում արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում, բիզնեսի կառավարման համակարգերի օպտիմալացում, լոգիստիկ կամ հիգիենային առնչվող նորարարական մոտեցումներ, տեխնիկական լուծումներ շուկաներ և ցանցեր մուտք գործելու համար (թվային շուկայավարում,  Էլ. առևտուր) և այլն:

Հայտեր կարող են ներկայացնել սահմանված նվազագույն պահանջներին  համապատասխանող բոլոր ԳՓՄՁ ըներությունները  ողջ Հայաստանից: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկությունը զետեղված է Դիմորդների ձեռնարկում , որը մանրամասնորեն նկարագրում է դիմելու համար ամբողջ գործողությունների շղթան և հերթականությունը: Մրցույթի հայտարարությունը և դիմելու ամբողջական փաթեթը կարելի գտնել հետևյալ հղումով՝ Մրցույթի հայտարարություն, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում:

Դիմոււմների վերջնաժամկետն է ս. թ. օգոստոսի 12-ը:

Կարևորելով դրամաշնորհային մրցույթը գերփոքր, փոքր և միջին ընկերությունների համար՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը նշել է. «Եվրոպական միությունը շարունակում է օժանդակել ՀՀ կառավարությանը հաղթահարելու համավարակի հետևանքները տարբեր ոլորտներում:        «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում վերջերս հայտարարված «Նորարարական տուրիզմի աջակցությանն ուղղված դրամաշնորհային մրցույթից հետո, ուրախ ենք հայտարարելու նույն նախաձեռնության կողմից մեկ այլ դրամաշնորհային ծրագրի մասին՝ այս անգամ ուղղված փոքր նորարարական բիզնեսին:  Խրախուսում ենք հայաստանյան ընկերություններին ակտիվորեն մասնակցելու այս դրամաշնորհային  ծրագրին, որի նպատակն է օգնել ձեռնարկատերերին իրենց նորարարական բիզնես լուծումները  շուկա ներմուծելու համար: ԵՄ-ն շարունակում է աջակից լինել Հայաստանում ԳՓՄՁ նորարարությանը և աճին ուղղված բարենպաստ էկոհամակարգ ստեղծելուն», եզրափակեց դեսպանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է. «Այս ծրագրի նպատակն է օգնել փոքր և միջին կազմակերպություններին, որոնք համավարակի այս ծանր պայմաններում խնդիրներ ունեն թե՛ արտադրության, թե՛   արտահանման և թե՛ նոր շուկաներ, նոր հաճախորդներ գտնելու հետ կապված, և նորարարական մոտեցումներ ցուցաբերել, որոնք լուծումներ կտան դժվարին իրավիճակին։ Մենք փնտրում ենք այն նորարար, հետաքրքիր, յուրովի մտածելակերպ ունեցող ձեռնարկատերերին, որոնք գիտեն, թե ինչ է իրենց պակասում և տեսնում են ճանապարհը, պարզապես ունեն աջակցության կարիք»։

««ԵՄն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի Թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն նշել է.  «Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելով առաջնային օժանդակության հնարավոր ձևաչափերը գերփոքր, փոքր և միջին ձեռներեցությանը, որոնք բախվում են բազմաթիվ դժվարությունների այս օրերին, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստել նորարարական գաղափարների և մոդելների զարգացմանը ձեռներկատիրության ոլորտում՝ համատեղ մշակեց այս դրամաշնորհային ծրագիրը, որը կարծում ենք՝ հիանալի հնարավորություն է ստեղծարար գործարարների համար՝ իրագործելու իրենց գաղափարները, որոնք նախկինում հնարավոր չէին համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարությունների պատճառով: Մենք շարունակելու ենք աջակցել նորարարության և ձեռնարկատիրության վերընթացին մեր ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ այլ գործողությունների միջոցով առաջիկա մի քանի տարիների ընթացքում», ամփոփեց պրն. Հյուգոն:

Թիվ 1

Recent Posts

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

51 mins ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

2 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

2 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

2 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

3 hours ago

Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ

Իսրայելի հարավային Բեեր-Շևա քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։ Հրազենային հարձակման…

4 hours ago