Տարածաշրջան

Կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են հակամարտությունը․ ՀՀ վարչապետը` Թուրքիայի նկրտումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում չի բացառել հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որովհետև, ըստ Փաշինյանի, կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։ Լրագրողի հարցին, թե կարող է ասել, որոնք են այդ երկրները, Փաշինյանը պատասխանեց, որ առաջին հերթին Թուրքիան է։

«Դրա համար կան ընթացիկ շահեր և պատմական պատճառներ, որովհետև Թուրքիան չի հրաժարվել հայերի  ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, այլև արդարացնում է այն»,- նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ կա նաև Թուրքիայի նման վարքագծի այլ գործոն։

«Թուրքիան, ինչպես և նախորդ դարի սկզբին, ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարիների ընթացքում, նրանք ամեն օր աշխատում են, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը և նպատակը»,- նշեց Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

16 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

16 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

16 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

17 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

17 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

17 hours ago