Հայաստան

ԿԳՄՍ նախարարը՝ նոր չափորոշիչների շուրջ ծավալվող քննադատությունների և բուհ չընդունված դիմորդների բողոքի մասին

Հանրային հեռուստաընկերության՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հասարակական-քաղաքական հաղորդաշարի շրջանակում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է առարկայական նոր չափորոշիչների շուրջ ծավալվող քննադատություններին, ինչպես նաև բուհ չընդունված դիմորդների բողոքին։

Նախարարի խոսքով՝ նախկինում չափորոշիչները շատ քիչ են քննարկվել և լայն շրջանակների սեփականություն չեն դարձել, հետևաբար՝ առաջարկներ չեն հնչել։ Նա ընդգծեց, որ նոր չափորոշիչը հանրակրթության ոլորտում կարևորագույն բարեփոխում է, որը կանխորոշելու է մեր դպրոցի զարգացումը առաջիկա 10-ամյակների ընթացքում։

Անդրադառնալով բարձր բալերով բուհերից դուրս մնացած դիմորդների բողոքին՝ նախարարը նշեց, որ նախորդ իշխանությունը չի ցանկացել իրականացնել այս բարեփոխումը։ Նախորդ համակարգով կար 2-3 էլիտար մասնագիտություն, և կային սպասարկող մասնագիտություններ։ Դիմորդը դիմում էր այդ երեքի համար՝ մտքում ունենալով, որ մյուսները կան ու կան։ Ստացվում էր, որ այդ էլիտար ֆակուլտետ չընդունվածները կասկադով լցվում էին մյուս ֆակուլտետներ՝ զբաղեցնելով այն դիմորդների տեղը, որոնք իրականում ամենասկզբից մտադրված էին ստանալ այդ մասնագիտությունը։

Նախարարի գնահատմամբ՝ այս բարեփոխումն առաջին հերթին ապահովելու է որակ ավարտած ուսանողների համար, ապա կանխելու է սունաողների տեաշարժը ֆակուլտետների միջև։ Ա․ Հարությունյանը շեշտեց, որ դիմորդների այն պնդումները, որ իրենք տեղեկացված չեն եղել կարգի փոփոխության մասին՝ արդարացված չեն, քանի որ այդ մասին մամուլի հրապարակումներից, հարցազրույցներից բացի նաև դիմորդը ծանուցվել է օնլայն հայտի լարցման ժամանակ, որտեղ մինչև նա համապատասխան կոճակը սեղմելով չի հաստատել, որ ծանոթացել է կարգին՝ համակարգը թույլ չի տվել շարունակել հայտի լրացումը։

Նախարարն ընդգծեց, որ դիմորդների ու նրանց ծնողների շարունակվող բողոքները ստանում են քաղաքական երանգ, որովհետև այն կազմակերպող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից մեկն է։ Առաջարկվող լուծումը հեռակա ուսուցման համար հայտերի ընդունման մեխանիզմի փոփոխությունն է, որը թույլ կտա բարձր միավորներ ունեցող ուսանողներին իրենց միավորներով դիմեն հեռակա ուսուցման համար։

Անդրադառնալով Գրականություն առարկայի շուրջ բարձրացած աղմուկին՝ Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ծրագրում լինելու են բոլոր դասականները։ Ինչ վերաբերվում է պատմությանը՝ ապա, նրա խոսքով՝ նախորդ դասագրքերի հեղինակները կեղծել են վերջին 30 տարիների պատմությունը, և այդ դասագրգերը պետք է վերանայվեն։ «Հայրենասիրությունը» բառը պարբերաբար շահարկելը չի, այլ սեփական իրավունքներն ու պարտականություններն իմացող քաղաքացի դաստիարակելն է,-ընդգծեց նախարարը՝ ավելացնելով, որ չափորոշիչներով ներմուծվում են անպիսի նոր առարկաներ, որտեղ հասարակագիտական գիտելիքն անցնում է մեր պատմության, մեր էպոսի, մեր հերոսների կյանքով և սյուժեներով՝ ցույց տալով հասարակության անցած ճանապարհը։

Ի պատասխան գրականություն առարկայում ժամանակակից գրողներին ներառելու որոշումը քննադատողներին՝ նախարարը հիշեցրեց, որ նմանատիպ մարդկանց գործունեությունն է հանգեցրել իրենց ժամանակներում Չարենցի ու Բակունցի գնդակահարությանը։ Ժամանակն է ցույց տալու՝ արդյո՞ք արժեքավոր են այդ գործերը և արդյո՞ք այդ հեղինակները արժանի են հետագայում էլ այդ դասագրքերում մնալու։

Նվարդ Մելիքյան
Թիվ 1

Recent Posts

Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում

ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ լիբանանյան շարժումը 70-ից ավելի…

11 mins ago

ՀՀ-ի և ՌԴ-ի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ…

48 mins ago

Ալեն Սիմոնյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ. Սիրելի՛ ուսուցիչներ, Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում…

1 hour ago

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա

Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան…

1 hour ago

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

18 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

18 hours ago