Հայաստան
29.07.2020

Հակոբ Արշակյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի:

Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող  հարցեր։

Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիո հաճախականությունների չափագրումներ և ռադիո ծածկույթի, բջջային և ինտերնետ  ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկա մանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։

Լրահոս
Եթե Ծառուկյանը իշխանության գար, 22 միլիոն դոլարի վեճը ո՞ւմ հաշվին էր լուծվելու. Արման Եղոյան
21:43

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 թեկնածուի գրանցումը
16:56

Փեզեշքիանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործելաոճը
16:40

Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
16:23

ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. Պետրոսյան
15:58

Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են
15:45

Ծառուկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով 3 անձ կալանավորված է
15:35

Հանցավոր ծագում ունեցող 704 մլն դրամից բացի՝ շուրջ 29,5 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե
15:31

Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը
15:14

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել
14:59

ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքը
14:47

Վերոնիկա Զոնաբենդը դիմել է միջազգային կառույցներին՝ Բաքվում հայ բանտարկյալներին այցելելու հարցով
14:28

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
14:21

Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ այն պարագայում, երբ նա չի ցուցաբերել որևէ դիմադրություն
13:54

Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը
13:41