Նոր Նորքում սկսվել է նոր խորքային հորի հորատումը:Իսկ դա նշանակում է, որ մոտ երկու ամիս անց ջրի բացակայության պատճառով ամայացող գոտիները, մասնավորապես՝ Ս. Սարգիս եկեղեցու լանջը, 5, 7, 8-րդ զանգվածների կանաչ գոտիները կսկսեն ոռոգվել,- տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը:

















