Տարածաշրջան

Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ մահաբեր բիզնեսը

«Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ մահաբեր բիզնեսը»,- իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները բարելավվել են, բայց Իսրայելը շարունակում է Ադրբեջանին վաճառել սպառազինություն, որն օգտագործվում է Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար։

«Ադրբեջանի հետ զենքի առևտուրը մահացու է, որովհետև Ադրբեջանը երբեք չի երկմտում այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելիս։ Մենք մշտապես արծածելու ենք այս հարցը, դա միշտ մեր օրակարգի հարցն է լինելու երկկողմ և բազմակողմ պլատֆորմերում»,- շեշտել է Մնացականյանը։

Անդրադառնալով տավուշյան մարտերում հայկական կողմից խոցված իսրայելական ԱԹՍ-ներին՝ նախարարն ասել է, որ հայկական զինուժը չեզոքացրել է ադրբեջանական զենքերն՝ անկախ դրանց ծագման. «Այդ զենքերը մեզ համար մահաբեր են, քանի որ սպանում են մեր ժողովրդին»։

Թիվ 1

Recent Posts

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

19 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

22 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

40 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

1 hour ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

1 hour ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago