Լրահոս
30.07.2020

Բարերար Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ ՀՀ զինծառայողների համար

Բարերար Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ ՀՀ զինծառայողների համար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել  «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ: Այս մասին Հակոբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ  Բաղումյանի հետ, սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին: Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք: Եվ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետևյալ տեքստը. «Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»: Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը»,- նշել է Աննա Հակոբյանը։

Նա հայտնել է, որ ցանկացած այլ օր, այդ խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն, սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետև ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական:

«Չեք պատկերացնի, թե որքան կարևոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը: Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեև վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը»,- գրել է վարչապետի տիկինը:

Նրա խոսքով՝ Բաղումյանն իրեն ասել է, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա և ինքը վստահում է նրան և 250 հազար դոլարը շուտով կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:

Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում են, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրել այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան