Լրահոս
31.07.2020

ՀՀ-ն և Հունաստանը վճռական են՝ արձագանքելու իրենց շահերը վտանգող գործողություններին. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն և Հունաստանը վճռական են՝ արձագանքելու իրենց շահերը վտանգող գործողություններին. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական ’’MEGA TV’’ լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը, դրան Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։

Արմենպրեսը ներկայացրել է հարցազրույցի՝ հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հարց. Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, անձնակազմ և գումար:

Զոհրաբ Մնացականյան. Միակ երկիրը, որ այս երկու շաբաթվա ընթացքում խոսում էր սպառնալիքի լեզվով՝ Թուրքիան է: Մենք պաշտպանելու ենք մեզ, մենք ուժեղացնելու ենք մեր պաշտպանությունը և աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ:

Հարց: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը իրականում Ռուսաստան-Թուրքիա աճող մրցակցության շղարշն է:

Զոհրաբ Մնացականյան. Մենք ինքնիշխան պետություն ենք, միջազգային հանրության անդամ: Մեզ այս տարածաշրջանում հարկավոր է խաղաղություն և անվտանգություն: Մենք կարիք չունենք այս տարածաշրջանը դարձնել միջազգային մրցակցության առարկա:

Հարց. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում է Հայաստանի սահմաններից դուրս հարձակման մասին:

Զոհրաբ Մնացականյան. Սա հենց այն լեզուն է, որը մենք մերժում ենք, սա սպառնալիքի լեզուն է, որը բխում է ժխտման և անպատժելիության մեջ ապրող պետության վարած քաղաքականությունից: Վերջերս մենք ականատես եղանք նաև ցեղասպանության հանցագործության արդարացմանը: Սա չէ այն ճանապարհը, որով մի ժողովուրդ ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը:

Հարց. Թուրքիան իրականում փորձում է վերստեղծել նեոօսմանիզմի վրա հիմնված պետությունը՝ ավելի լայն տարածքով։

Զոհրաբ Մնացականյան. Հունաստանն իր կողմից ակտիվ քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ: Հայաստանը նույնանման նպատակներ է հետապնդում:

Հարց. Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում կրկին լսվեց իսլամական աղոթք:

Զոհրաբ Մնացականյան. Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի իրապես սպառնալիք է՝ ուղղված ներդաշնակության, երկխոսության և փոխադարձ հարգանքի այդ խորհրդանիշին։

Հարց: Ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սադրանքները:

Զոհրաբ Մնացականյան. Ես ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը և համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին:

Դա Արևելյան Միջերկրականում ապակայունացմանն ուղղված գործողություն է, որը կրկին ապացուցում է հենց այն ագրեսիվ քաղաքականությունը, որ Թուրքիան հետևողականորեն վարում է վերջին ժամանակաշրջանում:

Հարց. Եթե Թուրքիան և Հունաստանը ներքաշվեն զինված հակամարտության մեջ, արդյո՞ք Հայաստանը համերաշխություն կհայտնի Հունաստանին:

Զոհրաբ Մնացականյան. Չեմ տեսնում որևէ հանգամանք, որ կարող է խախտել կամ հարցականի տակ դնել Հայաստանի և Հունաստանի միջև առկա շատ ամուր համերաշխությունը, շատ ամուր հարաբերությունները և նույնքան ամուր բարեկամությունը: Մենք վճռական ենք արձագանքելու այսպիսի գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում մեր շահերի և մեր ինքնիշխան իրավունքների համար:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան