Գլխավոր
31.07.2020

Քոչարյանն անհանգստացած է ընդերքի շահագործմամբ

Քոչարյանն անհանգստացած է ընդերքի շահագործմամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 3 հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում, Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը մոխրագույնի 50 երանգներով ներկայացնելիս, անդրադարձավ նաև հանքարդյունաբերությանը։

«Հիմա նայեք տնտեսության կառուցվածքին։ Այսպիսի ինտենսիվությամբ ընդերքը Հայաստանում երբեք չի շահագործվել։ Բայց խոստացել են ճիշտ հակառակը։ Հիմա ունենք անխնա ընդերքի շահագործում։ Խոսում էին ներառական տնտեսության մասին, հիմնական թեզերից մեկն էր։ Մենաշնորհների դեմ պայքար, այսօր մենաշնորհները միայն ավելացել են»,-անասելի «սրտացավությամբ» իրավիճակը լրագրողներին ներկայացրեց Քոչարյանը։

Միանշանակ է, որ ընդերքի շահագործման թեման մի նյութի մեջ հնարավոր չէ ամփոփել, և, իրոք, 2019 թվականին հանքարդյունաբերության արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 23,9 տոկոսով՝ պայմանավորված Թեղուտի հանքի վերագործակցմամբ։ Բայց Քոչարյանի կողմից ընդերքի թեման շահարկելը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում։ Միտքս պարզաբանելու համար մի քանի դիտարկումներ անենք։

  • Հայաստանի անկախության հռչակագրի 7-րդ կետում մասնավորապես ասվում է՝ Հայաստանի Հանրապետության հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է ՀՀ օրենքներով։

Համապատասխանաբար ընդերքն էլ օրենքով պետք է պատկանի ժողովրդին, բայց արի ու տես, որ ՀՀ-ում մութ և ստվերային գործարքների արդյունքում հանքարդյունաբերությունը սեփականաշնորհվեց, որի արդյունքում բուրգի վերևում կանգնածները դարձան դոլարային միլիոնատերեր, ոմանք էլ, ըստ օդում կախված լուրերի, նույնիսկ միլիարդատերեր։

«Մեծ բացահայտում» արած չենք լինի, եթե հիշեցնենք, որ սեփականաշնորհումը կատարվել է 2000-2008 թվականներին՝ հենց ընդերքի շահագործմամբ այսքան մտահոգված Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։

Դիցուք՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» վաճառվեց 2002-ին։ Համաձայն «Հայկական բնապահպանական ճակատի» հրապարակած տեղեկությունների՝ փաստաթղթերով նշված ընկերության սեփականատեր դարձավ շվեյցարական «Դենո» ընկերությունը, որը բաժնետոմսերի համար պետական բյուջե պետք է փոխանցեր 5,5 մլն դոլար, բայց չվճարեց, քանի որ ընդամենը 2 տարի անց սնանկ ճանաչվեց։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» սեփականաշնորհվեց 2004 թվականին, որը ընդամենը 600 հազար դոլարով վաճառվեց «Կոնսապ» անվանումով, պաշտոնապես ամերիկյան ներկայացվող ընկերությանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» սեփականաշնորհվեց 2004 թվականին։ Հանքարդյունաբերության հսկան վաճառվեց 132 մլն դոլարով, մինչդեռ հաջորդ տարում արդեն գործարանի շահույթը կազմել էր մոտ 180 մլն դոլար։ Նկատենք, որ սեփականատերերի անուններն այդպես էլ անհայտ մնացին հանրությանը, երբեմն մամուլում հայտնվում են նրանց մասին մշուշոտ ակնարկներ, բայց դրանց ճշմարտացիությունը դեռ հաստատված չէ։

Նույն սխեմայով են սեփականաշնորհվել մնացած բոլոր հանքերը և, շատ զարմանալի զուգադիպությամբ, հենց նույն ժամանակահատվածում։ Ստացվում է՝ Քոչարյանը հստակ գիտակցում էր, որ ընդերքի շահագործումը բոլոր ժամանակներում էլ աղետալի վտանգներ է պարունակում շրջակա միջավայրի և բնակչության համար, բայց առանց երկմտանքի պետությանը պատկանող հանքերը վաճառել է մասնավոր ընկերությունների…թե ասա՝ ե՞րբ է նախագահը առաջնորդվել երկրի շահով։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է