

«Մաշտոցի պուրակի ծառերը շատ կենսունակ էին, դրանք դարձել են անկեսունակ, երբ ծանր տեխնիկան դրանք վնասեց, եւ ապա քաղաքապետի գրչի մի հարվածով դարձան անկենսունակ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը: Դեռ գարնանը ահազանգ էր եղել, որ Մաշտոցի պուրակի սկզբնամասում, որտեղ սրճարանի կառուցապատման շինարարություն է ընթանում, ծառեր են հատվում: Այդ ժամանակ պարոն Բեգոյանը դեռ ՀՈԱԿ-ի տնօրենն էր, եւ ավագանու մի քանի անդամների հետ այցելել են տարածք, կանգնեցրել շինարարությունն ու պարտադրել ծանր տեխնիկայով վնասած ծառերը վերականգնել: Սակայն, այսօր Մաշտոցի պուրակում հատված ծառերն էին արդեն բեռնում մեքենաները:
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր հայտարարություն է տարածել. «Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արեւելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին եւ ոչ կենսունակ: Տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…