

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի մասին երեկ հնչեցրած հայտարարությանը: Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխաանություններին կոչ էր արել դուրս բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից, քանի շատ ուշ չէ:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար աղետի: Արկածախնդրությունն ու ուժի սպառնալիքները մեզ համար շարունակում են մնալ անընդունելի գործելաոճ:
Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, մեկ անգամ ևս հաստատում եմ մեր հետևյալ վճռականությունը. Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալու հակառակորդին:
Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ:
Իհարկե սա պատասխան է հաճախակի, և վերջին անգամ երեկ Ադրբեջանի նախագահի անհիմն, անտրամաբանական, անհեռանկարայյին հայտարարություններին ու խոսքերին:
Կասկածի տակ չպետք է դրվեն մեր այն քայլերը, որոնց սկիզբը դրել ենք միասին 88-ից:
Այն սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնար է փոփոխել: Փոփոխելու պարագայում ավելի ընդարձակել մեր ոչ թե անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը: Սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր է»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
Նախագահը Ֆեյսբուքի իր էջում այս մասին նաև տեսանյութ է հրապարակել:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…