

Ընթանում են Տ-3-11/Հ-15/ (Արմավիր գյուղ) Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա- Մ-5 ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը․
«Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։
Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը նկատում է‚ որ իրենց համայնքով անցնող ճանապարհը վերանորոգվել էր խորհրդային տարիներին։ Նրա խոսքով՝ Արմավիրը և հարակից համայնքներն այս ճանապարհի միջոցով կապվում են շուկաների‚ մարզկենտրոն Արմավիրի‚ մայրաքաղաքի հետ։ Բարեկարգ ճանապարհը սոցիալական շատ խնդիրներ կլուծի այդ տարածքի բնակիչների համար։
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն‚ աշխատանքների պայմանագրային արժեքն է 182 միլիոն ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…