Գլխավոր
03.08.2020

Հայաստանի դերը Հարավային Կովկասում

Հայաստանի դերը Հարավային Կովկասում

Հայտնի շրջանակների կողմից մամուլում պարբերաբար շրջանառվում են հոդվածներ, որոնցում ընդգծվում է Ռուսաստանի առանցքային դերը Հայաստանի՝ ընդհանրապես ամբողջ պետության, հետագա գոյության համար։ Ռազմավարական գործընկերությունը բացառապես ներկայացվում է միակողմանի՝ նսեմացնելով Հայաստանի դերը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկապնակում։

Նախկինների կողմից նման մեկնաբանությունները  իրականում հետապնդում են նեղ անձնական շահեր, քանի որ մինչ հեղափոխությունը Ռուսաստանը միայն իրեն շահավետ պայմաններով համագործակցում էր ՀՀ գործող իշխանությունների հետ՝ անտեսելով հայ հասարակությանը։ Միգուցե սա էլ  պատճառներից մեկն էր, որ ռուսական մամուլը տևական ժամանակ Հայաստանում ընթացող հանրահավաքների և բողոքի ակցիաների մասնակիցներին ներկայացնում էր որպես պրովոկատորների ու դրսից ներդրված թշնամական տարրերի։ Եվ հիմա էլ փորձ է արվում նույն տրամաբանությամբ ներկացանել ՀՀ գործող վարչախմբին, որ իշխանության եկավ այդ հանրահավաքների արդյունքում։ Սակայն, որքան էլ քարոզչական մեքենան հակված է Հայաստանի կարևորությունը թերագնահատելուն, քաղաքագիտական միջավայրը հստակ գիտակցում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայացվածությունն առաջին հերթին ապահովում է Հայաստանը և, միանշանակ, կարող է նպաստել Ռուսաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանը։

Դիցուք՝ Հարավային Կովկասը գտնվում է Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի քաղաքական մրրիկների խաչմերուկում։ Տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, նաև ԱՄՆ-ի հետաքրքրությունների կենտրոնում։ Իսկ հարավկովկասյան հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ունեն տարբերվող նախապատվություններ «գործընկերական» հարաբերություններում։

Վրաստան – Ռուսաստան հարաբերությունների մասին խոսելը վաղ է, քանզի դեռ հիշում ենք 2019 թվականին Թիֆլիսում տեղի ունեցած հակառուսական ցույցերը՝ «Ոչ ռուսական ներկայությանը» կոչերով, որին հաջորդեց երկու պետությունների միջև օդային հաղորդակցության դադարեցումը։

Մինչ այդ՝ Վրաստանում Ռուսաստանի ազդեցության թուլացմանն ուղղված առաջին հարվածը եղավ 2003 թվականին՝ «Վարդերի հեղափոխության» հաղթանակով, այնուհետև 2007թ․Ախալքալաքից և Բաթումից դուրս բերվեցին ռուսական ռազմաբազաները, իսկ 2008թ․սանձազերծվեց 5-օրյա պատերազմ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ։

Ադրբեջանի դեպքում ականատես ենք լինում, որ երկրում մեծանում է եղբայրական Թուրքիայի դերը՝ էապես խաթարելով Ռուսաստան – Ադրբեջան բարեկամությունը։ Պետք է նկատել, որ Ադրբեջանն արտաքին քաղաքականության մեջ միշտ էլ ձգտել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև «հավասարակշռման մեխանիզմին»՝ խուսափելով ռազմական դաշինքներից և լիակատար տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ծրագրերից։ Հատկանշական է, որ արդեն 1993թ․ադրբեջանական տարածքից ամբողջությամբ դուրս էին բերվել ռուսական զորքերը և մերժվել էր Ռուսաստանի՝ սահմանների միացյալ պաշտպանություն ստեղծելու առաջարկը։ Մոսկվայի համար միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել Ադրբեջանի, առանձնապես՝ ադրբեջանական նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը, որը և կասեցրել է ադրբեջանական կառավարությունը։

Այսպիսով՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական հենարանի առումով միակ գործընկերը Հայաստանն է և ունի բացառիկ դեր ռուսական ազդեցությունը շարունակական դարձնելու համար։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանը ջանքեր է գործադրում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու համար, այդ թվում նաև զարգացնում է հարաբերություններ Իրանի հետ։

Այսինքն՝ արժևորվում է Հայաստանի դիրքը ռուսական և իրանական հարաբերությունների վերակենդանացման համատեքստում (2019թ․Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Հայաստան ժամանեց ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով), որը ավելի է կարևորվում Իրանի նկատմամբ ԱՄՆ սանկցիաների առկայության պայմաններում։ Ստացվում է, որ Ռուսաստանի «փրկչի» կերպարը հորինված է, իսկ գործընկերությունը՝ երկուստեք արժեքավոր և շահավետ։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է