Հայաստան

Այս անգամ էլ երաժիշտների խնդրանքով՝ «Ծառուկյան» հիմնադրամը կուսումնասիրի միջազգային փորձը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ կատարողների հետ՝ կրկին վերջիններիս խնդրանքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցությունը։

Նշվում է, որ համավարակով պայմանավորված սահմափափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել։

«Մենք կորցրել ենք աշխատանք, մենք կորցրել ենք արժանապատիվ մարդ լինելու հնարավորությունը, մենք մեր քրտինքով, դժվար աշխատանքով ապրում և պահում էինք մեր ընտանիքները, ոչ մեկից երբևէ ոչինչ չենք խնդրել։ Հիմա մենք կանգնած ենք սեփական երկրում ապրել չկարողանալու խնդրի առաջ։ Իշխանությունը ոչինչ չի ասում, մենք իշխանության համար գոյություն չունենք։ Մեզ մնում է մի բան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ արտագաղթել երկրից»,- շեշտել են հանդիպման մասնակիցները։

Իհարկե, Գագիկ Ծառուկյանը հանդիպման մասնակիցներին իր անվերապահ աջակցությունը հայտնելով, առաջարկել է միասին աշխատել և գտնել լուծումներ։

«Ես պատրաստ եմ, իմ թիմը պատրաստ է, գիշեր-ցերեկ աշխատելով, մեղմել ձեր խնդիրները, որ կարողանաք դիմանալ, մինչև համավարակի ավարտը։ Դուք իսկապես այն ոլորտն եք ներկայացնում, որտեղ ամեն աշխատած կոպեկը ազնիվ է՝ ձեր տաղանդի շնորհիվ, ձեր արդար քրտինքով դուք տուն էիք պահում։ Եվ հիմա, անկախ բոլոր բարդություններից, անթույլատրելի է, որ դուք հայտնվեք նման վիճակում։ Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է «Ծառուկյան» հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, թե որ պետություններում ինչ հաջողված լուծումներ կան, կազմել կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել իրեն։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

23 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

54 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

1 hour ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago