Բնապահպանություն
04.08.2020

ՇՄ նախարարի կարգադրությամբ կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը

ՇՄ նախարարի կարգադրությամբ կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։

Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։

«Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։ Մենք գնալու ենք այդ քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։ Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։ Երաշխավորում եմ, հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ»,- գրել է նախարարը։

Նա նշել է, որ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից այդ գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։

«Մենք ունենք տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է ձեռնամուխ լինենք ամենասեղմ ժամկետներում։ Քննարկեցինք Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Այս ուղղությամբ կմշակենք խորքային բարեփոխումների և իրավիճակի շտկմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր»,- նշել է նախարարը։

Նա դիտարկումներ է արել ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։

«Այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո իմ առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռնվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

ՇՄ նախարարի առաջին այցելությունը մայրաքաղաքից դուրս նախատեսված է Սևան ազգային պարկ, շրջայցի ընթացքում լինելու «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ափում՝ տեղում ծանոթանալու արդեն իսկ իրականացված աշխատանքին։

Պետրոսյանն ընդգծել է, որ Շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում իր գործունեության վերաբերյալ որևէ մեկի մոտ չի կարող տարակարծություն ստեղծվել, որ տվյալ գերատեսչությունն իր հետագա խորքային բարեփոխումների շրջանում կարող է երևույթները պայմանավորել անձերով։ Այդ պատասխանատվությունը, թե՛ քաղաքական, եւ թե՛ իրավական առումով նա վերցրել է իր վրա։

Լրահոս
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
11:41
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
11:23
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին