Հայաստան

Բերդ-Ճամբարակ ճանապարհը 2021-ին կասֆալտապատվի

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի մեկնաբանության մեջ գրել է, որ «այս տարի նախատեսված է Բերդ-Ճամբարակ ճանապարհի նախագծումը, եկող տարի՝ ասֆալտապատումը»,- տեղեկացնում է CivilNet-ը:

Մարզպետը իր մեկնաբանությունը թողել է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքի էջում, որն այսօր առավոտյան լուսանկար էր հրապարակել Բերդ-Ճամբարակ ճանապարհից և գրել. «Այս ճանապարհը վատ վիճակում չէ, Ջիփի համար իդեալական է, ես գրեթե միշտ այստեղով եմ գնում Տավուշ:

Ասֆալտ անել է պետք, և սա կլինի ոչ միայն կարևոր ռազմավարական քայլ, այլ այս ճանապարհը կդառնա Հայաստանի ամենագեղեցիկ տուրիստական ուղին:

Այո, ռազմավարական մտածողություն է պետք՝ գիտակցելու պարզ ճշմարտությունը, այն է՝ այս ճանապարհը պետք է ասֆալտապատել: Երևանից մինչև Բերդ այստեղով 165 կմ է»:

Ավելի վաղ ՍիվիլՆեթը այդ ճանապարհի մասին հոդված և ֆոտոշարք էր հրապարակել։

Տե՛ս՝ Բերդ-Ճամբարակ կարևոր ճանապարհը պետք է կարգի բերել

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

16 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

17 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago