Լրահոս
04.08.2020

Աբովյան քաղաքի զբոսայգին հանցավոր սխեմայով օտարվել է. հարուցվել է քրեական գործ

Աբովյան քաղաքի զբոսայգին հանցավոր սխեմայով օտարվել է. հարուցվել է քրեական գործ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը 2010-ի սեպտեմբերի 16-ին հաստատել է աճուրդով օտարվող 782,3 քմ մակերեսով հողամասը որպես հասարակական գործառական նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն քաղաքի գլխավոր հատակագծով կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս է, հայտնում են Դատախազությունից։ 3.5 մլն դրամից ավելի կադաստրային արժեքով զբոսայգու տարածքն օտարվել է 1.8 մլն-ով, քրգործ է հարուցվել։

2008-2015 թվականներին Աբովյանի քաղաքապետն է եղել Կարապետ Գուլոյանը (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան,- խմբ.)։

Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյանի անունով կազմվել և հանձնվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակությամբ հողատարածք:

2011-ին քաղաքապետի հանձնարարականով կեղծ աճուրդ է կազմակերպվել, կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, կեղծվել է նաև փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։

Դատախազությունից նշում են, որ քաղաքապետի գործողությունների հետևանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝ զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն իրականացնելու և իրական արժեքով այն օտարելու հնարավորությունից:

Քգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահեը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիքը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով), 38-314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփությությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան