Հայաստան

Հ1-ի հեռարձակումը սահմանափակվել է Լոս Անջելեսում․ հեռուստաընկերությունը սպասում է PanArmenian TV-ի պարզաբանմանը

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ օգոստոսի 1-ից խնդիրներ են առաջացել Լոս Անջելեսում Հ1-ի հեռարձակման հետ, որն իրականացնում է PanArmenian TV-ն:

Լոս Անջելեսում բնակվող հայերը բաց նակամկով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշնյանին՝ տեղեկացնելով այնտեղ Հ1-ի հեռարձակման խնդիրների մասին: Նամակի կրկնօրինակը նրանք տրամադրել են ՍիվիլՆեթին:

«Նման խնդրի առկայության մասին մենք էլ ենք լսել ու այժմ սպասում ենք պաշտոնական պազզաբանումների»,- ասաց Արա Շիրինյանը՝ հավելելով, որ խնդրի առաջացման մասին լսել են օգոստոսի 1-ին:

Լոս Անջելեսի հայերը վարչապետ Փաշինյանին ուղղված բաց նամակում նշել են, թե Հ1-ի հեռարձակման սահմանափակումը կատարվում է միտումնավոր՝ հեռուն գնացող քաղաքական նպատակներով։ Արա Շիրինյանը չմեկնաբանեց այդ պնդումները և ասաց, որ այժմ մենք սպասում են պարզաբանումների իրենց գործընկեր  PanArmenian TV-ից, որից հետո կհասկանան՝ ինչ անել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Լոս Անջելեսի հայերի նամակը՝ ստորև․ 

«Մեծարգո պարոն վարչապետ

Հասկանալով Ձեր գերծանրաբեռնվածությունը հատկապես այս օրերին,  հայրենի սահմանին առկա իավիճակով պայմանավորված, և հայցելով Ձեր ներողամտությունը, պարտավոր ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ներկայացվող խնդրին: Իսկ խնդիրը հեռուն գնացող նենգ նպատակներ ունի և վերաբերում է Հայաստանի Հանրային  հեռուստատեսության՝ Հ1-ի հեռարձակմանը Լոս Անջելեսում: Այստեղ հստակ ծրագիր է իրականացվում Հ1-ի դիտողականությունը հնարավորինս սահմանափակելու ուղղությամբ: Ըստ հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հայտարարության, Լոս Անջելեսում Հ1-ի հեռարձակման իրավունքը տրվել է PanArmenian TV-ին և նրանք, համաձայն առկա պայմանագրի կետերից մեկի, պարտավորվել են հեռարձակել Հ1-ը SPECTRUM կապուղով: Համապատասխան պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով: Մինչդեռ պայմանագրի այդ կետը շատ կարճ ժամանակ անց խախտվել է: Հ1-ը հանվել է SPECTRUM-ից և տեղափոխվել 25.3 վերգետնյա հեռարձակման անտենային կապուղի: Սա նշանակում է, տանը լրացուցիչ անտենա տեղադրել և եթե հաջողվի՝ դիտել այդ ալիքը, ինչը շատ քիչ հավանական է: Մինչդեռ SPECTRUM-ը Մեծ Լոս Անջելես շրջանի ամենահզոր կաբելային հեռարձակողն է, որը ամբողջ շրջանի տարածքում 1 միլիոն 650 հազար տուն է մտնում: Ակնհայտորեն ամեն բան արվում է Լոսանջելեսահայությանը զրկելու ՀՀ հանրային հեռուստաալիքը դիտելու, ասել է թե, պաշտոնական տեղեկատվություն ստանալու  հնարավորությունից: Հավաստիացնում ենք, սա հետևողական, նենգ ու դավադիր քաղաքականության արդյունք է և իրականացվում է թավշյա հեղափոխությամբ ձեռք բերված արժեքները ոչնչացնելու

բացահայտ նպատակով: Ովքե՞ր են իրականացնողները, դժվար չէ կռահել: Անձամբ դուք ԱԺ Ձեր ելույթներից մեկում նշել եք, որ Միքայել Մինասյանը հեռուստաընկերություններ է խլել  իրական տերերից, այդ թվում՝ Armenia TV-ն: Եվ հիմա, երբ Հ1-ը դուրս բերվեց  SPECTRUM-ից, նույն այդ կապուղու նույն ալիքով, օգոստոսի 1-ից սկսվել է Armenia TV-ի հեռարձակումը: Լոսանջելեսահայությունը գիտեր, որ այդ ալիքով հավաստի տեղեկատվություն է ստանում Հայաստանից, իսկ այժմ, սովորության համաձայն դիտելու է այդ ալիքը, բայց կեղծ ու նենգափոխված տեղեկատվությամբ, կամ էլ, առավել տեղեկացված հայությունը չի դիտելու այն, բայց նաև քիչ հավանական է, որ Հ1-ը կկարողանա դիտել իրականում շատ թույլ, անտենային հեռարձակման 25.3 ալիքով: Օրը ցերեկով խաբում են: Մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանն է այժմ Երևանի Armenia TV-ի սեփականատերը, իսկ Armenia TV-ին ժամանակին PanArmenian հոլդինգի մի մասն էր, որը  փոխկապակցված է Միքայել Մինասյանի անվան հետ: Լոսանջելեսահայությանը փորձում են հրամցնել հայաստանյան մեդիադաշտը գրաված տերերի կողմից համակարգվող հակապետական տեղեկատվություն, իսկ Հայաստանի պատկան մարմինը լռում է: Ի դեպ, նշենք նաև, որ մինչ Հ1-ը կհեռացնեին SPECTRUM-ից, Հ1-ի հետ պայմանագրի ԼոսԱնջելեսյան կողմը, հանձինս PanArmenian TV-ի, որն, ի դեպ,  նույնպես, այժմ արդեն լուծարված PanArmenian հոլդինգի մի մասն էր, կեղծ տեղեկատվություն էր տարածում այն մասին, թե 25.3 ալիքը առավել մեծ դիտողականություն ունի քան նախկինը: Այս ամենի նպատակն ավելի քան պարզ է: Հ1-ը վերջապես դարձել է ՀՀ-ում իրականացվող պետական քաղաքականության հավաստի խոսափողը, ինչը չեն հանդուրժում վերը նշված խաղը խաղացող  ուժերը և հնարավորինս նվազեցնում են Հ1-ի դիտողականությունը: Բավական չէ, որ մեզ, մեր հարազատներին, Հայաստանի բնակչությանն ու երկիրը թալանած միջոցներով Հայաստանում ապատեղեկատվություն են տարածում, հիմա էլ ձեռքերը հասել են Միացյալ նահանգներ: Պարզից էլ պարզ է, թե ինչ են անում: Սա կոչվում է նենգ միջոցներով, Հ1-ը թուլացնելու և որակազրկելու միջոցով, սփյուռքահայության ապակողմնորոշում:

Մեծարգո պարոն վարչապետ, վստահ ենք, տեղյակ եք Armenia TV-ի քարոզչամեքենայի բուն նպատակին և քանի որ ստացվում է, որ առանց դժվարության կարողանում են խաբել Հանրային

Հեռուստառադիոխորհրդին, ստիպված ենք դիմել Ձեզ, հույսով, որ կարևոր այս խնդրին պատշաճ լուծում կտրվի:

Հարգանքով՝

հայրենիքում հաղթանակների պահպանությամբ շահագրգիռ ԱՄՆ հայ քաղաքացիներ՝ սփյուռքահայեր:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago