Թիվ 1 Ստուդիայի հյուրն է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը: Վերջինիս հետ խոսել ենք վերջին օրերին Մաշտոցի պուրակի շուրջ բարձրացած աղմուկի պատճառների մասին:
-Սա սովորական պուրակի հարց չէ, քաղաքապետարանը պետք է հանրության հետ նախապես համաձայնեցներ իր գործողությունները,- համոզված է Երիցյանը:
Ավագանու անդամի կարծիքով՝ քաղաքային իշխանությունը հանրության հետ խոսելու բաց ունի, ինչն էլ առաջացնում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Խոսելով հանրային տարածքների՝ հանրությանը վերադարձնելու խոստման մասին, Երիցյանը նշեց, որ իշխանությունը բանակցում է դրանց շուրջ, որին խանգարում է նաև ՀՀ-ում օրենսդրական գործընթացների բավականին դանդաղ ընթացքը:
-Հին օրենքները գրվել են նախկինների քիմքին համապատասխան, իսկ դրանց փոփոխման հարցում քաղաքապետարանը ԱԺ-ի աջակցության կարիքն ունի,- նշում է Գրիգոր Երիցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

















