X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Վրաստանում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կապի մեջ է Վրաստանի իր գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։
«Գործընկերոջիցս այսօր տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի: Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Մեզ են փոխանցվել ձերբակալվածի ազգականի անհատական տվյալները, ում հետ մենք նույնպես կապի մեջ կլինենք»,- նշել է Թաթոյանը։

Ավելին՝ armenpress.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս