

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը վստահեցնում է, որ իր անվան հետ կապվող բիզնեսների մասին լուրերը կեղծ են:
«Հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո էլ կես տարի, մեկ տարի ինձ թվում էր, որ լրագրողներն ինչ-որ հիմք պետք է ունենան, այն կարող են հետո զարգացնել, ճոխացնել, բայց գոնե հիմքի հատիկ պետք է ունենան։ Բայց հիմա ինձ համար պարզ է, որ այլևս այդպես չէ, հիմա բազմաթիվ լրատվամիջոցներ կամ իրենց լրատվամիջոց համարող ինչ-որ մարդկանց խմբեր կարող են ամեն ինչ գրել՝ ինչ ուզեն, ինչպես ուզեն»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Աննա Հակոբյանը:
«Լինում է, որ դատի ենք տալիս, բայց դա բավական բարդ գործընթաց է, ժամանակ խլող, մանավանդ մեր պարագայում, որ կարող ես ներքաշվել տասնյակ այդպիսի պրոցեսների մեջ։ Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են։ Մեր լրագրությունը նորանոր «բարձունքներ է նվաճում»։ Ցավալի փաստ է»,- շեշտեց նա:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…