Հայաստան
07.08.2020

ԵՄ-ն 80,000 եվրո կտրամադրի Գյումրիում տեղացած կարկուտից առավել տուժած բնակիչներին օգնելու համար

ԵՄ-ն 80,000 եվրո կտրամադրի Գյումրիում տեղացած կարկուտից առավել տուժած բնակիչներին օգնելու համար

2020 թվականի հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղի հետևանքով Հայաստանի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել: Այդ կապակցությամբ Եվրոպական միությունն արձագանքելով տրամադրում է €80,000 եվրո մարդասիրական օգնություն՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին:

Եվրոպական միությունն այս ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝  դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին  բավարարել կենսական և անմիջական կարիքները, այդ թվում՝ տրամադրելով սննդի և հիգիենայի պարագաներ, հագուստի վաուչերներ, ինչպես նաև ներքնակներ, բարձեր, վերմակներ և անկողնային պարագաներ:

Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում:

2020 թվականի հուլիսի 13-ին ուժեղ կարկուտ է տեղացել  Գյումրիում, որը  Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Երկրում նախկին  կարկտահարության դեպքերը բազմաթիվ են, այդուհանդերձ այս վերջինն իր ծավալով և  քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն:

Ընդհանուր տեղեկություններ

Եվրոպական միությունը և իր անդամ պետությունները մարդասիրական օգնության համաշխարհային առաջատար դոնոր են: Օգնության տրամադրումը եվրոպական համերաշխության դրսևորումն  է՝ ուղղված ամբողջ աշխարհի կարիքավոր մարդկանց: Նրա նպատակն է փրկել կյանքեր, կանխել և մեղմել մարդկային տառապանքներ, ինչպես նաև պահպանել տարերային աղետներից և տեխնածին ճգնաժամերից տուժած բնակչության ամբողջականությունն ու մարդկային արժանապատվությունը:

Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով վարչության միջոցով Եվրոպական միությունն ամեն տարի օգնության ձեռք է մեկնում հակամարտությունների և աղետների միլիոնավոր զոհերի: Մարդասիրական օգնության կարիքների հիման վրա Բրյուսելում տեղակայված Կենտրոնական գրասենյակի և դաշտային գրասենյակների գլոբալ ցանցի միջոցով, Եվրոպական միությունն աջակցում է առավել խոցելի մարդկանց:

Եվրոպական միությունը ստորագրել է 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն պատվիրակելու վերաբերյալ համաձայնագիր Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ՝ ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին աջակցելու նպատակով: Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի միջոցները հիմնականում հատկացվում են «փոքրամաշտաբ» աղետներին, որոնք պաշտոնական միջազգային արձագանքման կարիք չեն առաջացնում:

Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամը ստեղծվել է 1985 թվականին և աջակցություն է ստանում  դոնորների ներդրումների միջոցով: Ամեն անգամ՝ Կարմիր խաչի ազգային ընկերությունը կամ Կարմիր մահիկի ընկերությունն աղետներին անհապաղ արձագանքելու ֆինանսական աջակցության կարիք ունենալիս, կարող է միջոցներ հայցել Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամից: Փոքրամաշտաբ  աղետների համար Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան հիմնադրամից դրամաշնորհներ է տրամադրում, որոնք այնուհետև կարող են համալրվել դոնորների կողմից: Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության միջև պատվիրակման վերաբերյալ համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերջինիս փոխհատուցել Հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության մանդատով նախատեսված համաձայնեցված գործողությունների իրականացմանն ուղղված  մինչև ընդհանուր 3 միլիոն եվրո ծախսերը:

Delegation of the European Union to Armenia

Լրահոս
Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է
19:51
Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է
Ընտրությունների արդյունքները չընդունելը մենակ փողոցով չի. Կարապետյան
16:56
Ընտրությունների արդյունքները չընդունելը մենակ փողոցով չի. Կարապետյան
Կառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. վարչապետ
16:34
Կառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. վարչապետ
Էրդողանն ու Թրամփը կքննարկեն Հարավային Կովկասի հարցերը
16:07
Էրդողանն ու Թրամփը կքննարկեն Հարավային Կովկասի հարցերը
Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է. Սաղաթելյան
15:38
Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է. Սաղաթելյան
Կարգելվի բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը
15:13
Կարգելվի բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը
Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ
15:00
Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:38
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան
14:11
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Իոաննիսյան
13:58
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Իոաննիսյան
Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը
13:47
Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
13:44
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել
13:33
Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել
Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին. Տոնոյան
13:17
Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին. Տոնոյան
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք
12:58
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք