Գլխավոր
07.08.2020

Ընդհատակյա գործողությունների վարպետ ալրաղացի Լյովիկը

Ընդհատակյա գործողությունների վարպետ ալրաղացի Լյովիկը

«Երեկ երեկոյան Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան։ Այդ գործընթացն իրականացվել է ՀՀ Գլխավոր դատախազության, Ռուսաստանի Դաշնության Դատախազության համագործակցության արդյունքում, մեծ օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, նաև, պայմանավորված սահմանների փակ լինելու և կարատինային վիճակի հետ, Պարետատան օժանդակության անհրաժեշտություն է եղել», – «Ազատությանը» հայտնել է Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այժմ նախապատրաստվում են համապատասխան դատավարական գործողություններ՝ կապված մեղադրանքի առաջադրման հետ, որին կհետևի կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատելը։

Հիշեցնենք՝ 2018 թվականին ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Լևոն Սարգսյանը՝ ավելի հայտնի որպես ալրաղացի Լյովիկ, ներգրավվել էր որպես մեղադրյալ 2008 թվականին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործում հանցավոր համագործակցությանը մասնակցություն ունենալու համար։ Ըստ օդում կախված լուրերի՝ նախկին պատգամավորի դեմ ցուցմունք էր տվել ավազակային հարձակումն իրականացրած հանցավոր խմբի պարագլուխներից մեկը, և այդ սրտաբուխ խոստովանությունների հիման վրա էլ իրականացվել էին խուզարկություններ Լևոն Սարգսյանի առանձնատանը և բնակարանում։ Արդյունքում հայնաբերվել էր մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Հաշվի առնելով, որ դեռ վաղ ժամանակներում Լյովիկը համարվում էր նախկին կառավարությունների «մահակը», մեծ քանակի «ռազմամթերքի» առգրավվումը զարմանալի չէ։

Սարգսյան Լևոնի արնախում անհատականությանը տարիներ առաջ անդրադարձել են անգամ ռուսական լրատվամիջոցները։ Մասնավորապես «Moscow post»-ը Սարգսյանին անվանել է «ընդհատակյա գործողությունների վարպետ», ով իր թիկնապահների միջոցով կազմակերպել է հարձակումներ ընդդիմադիր լիդերների և այլախոհների վրա։ Լրատվամիջոցն առանձնացնում է 2004-ին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը, Աշոտ Մանուչարյանի դեմ մահափորձը և 2008 թվականին Սարգսյանի հրամանով «Օդնակլասնիկի» սրճարանում 35-ամյա Անդրանիկ Բաբայանի սպանությունը։

Նման բեսպրեդելը, իհարկե, իր մեջ մեծ վտանգներ էր պարունակում, ուստի Լևոն Սարգսյանի հովանավորյալները շտապեցին նրան հեռացնել Ազգային ժողովից, հետո՝ նաև իրենց շարքերից։

Քրիստինե Հովսեփյան

 

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է