Գլխավոր
09.08.2020

Փրկված Սևանը՝ բոլորիս երազանք

Փրկված Սևանը՝ բոլորիս երազանք

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը Սևան կատարած շրջայցից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է՝ կարճաժամկետ հեռանկարում նախատեսում են պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից՝ վերականգնելու համար «մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը»։

Նպատակը, իհարկե, ամենազնիվներից է, քանի որ արդեն տևական ժամանակ մասնագետները ահազանգում են կապուտակ Սևանա լճի աղետալի վիճակի՝ «ճահճացման» մասին և ձեռք առնվող միջոցներն էլ ուշացած անհրաժեշտություն են, սակայն պետք է նկատել, որ լճի ափամերձ տարածքներում պատահական մարդկանց շինություններ չեն, ուստի ապամոնտաժման  և քանդման աշխատանքները պահանջում են ամուր կամք և հաստատակամություն։

Դիցուք՝ դեռ 2019 թվականին Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հատարարել էր, որ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, և այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա»։ Ասելն ասեց, բայց այդպես էլ հանրության համար տեսանելի չեղան, թե ինչ քայլեր ձեռնարկվեցին ապօրինի շինություններից ձերբազատվելու համար։ Չենք հաստատում, բայց ենթադրում ենք, որ նախարարի հրաժարականի պատճառներից մեկն էլ, միգուցե, բավականաչափ համարձակության պակասն էր…

Այդուամենանիվ, չշեղվելով թեմայից շեշտենք, որ 1905 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի լիճը տանող տարածքը պետք է ազատ լինի, և արգելվում է կապիտալ օբյեկտների կառուցումը։ Եվս մի հետաքրքիր դիտարկում՝ մինչև 2008 թվականը արգելվում էր 1908 մետրից ցածր կառույցների շինարարությունը, բայց մեծահարուստ պաշտոնյաների շքեղ դղյակները և հյուրանոցային հմալիրները օրինականացնելու համար, իշխող վարչախմբի թեթև ձեռքով, ընդունվեց նոր որոշում և 1908-ը փոխարինվեց 1905-ով։

Եվ իրոք՝ Սևանի ափամերձ տարածքներում 2006-2008 թվականներին ապօրինի կառուցապատում են իրականացրել նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը (իզուր չէ, որ երեկ Գասպարյանը սպառնացել է «գյուլլել» լրագրողներին՝ պահանջելով ցույց չտալ իր առանձնատունը), Գագիկ Ծառուկյանը (կուսակցության առաջնորդն էլ իր հերթին երեկ, «շատ պատահաբար», լուսանկար էր հրապարակել Սևանից), ՌԴ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը և «աշխարհիս ամենահաջողակ բիզնեսմեն» Սեդրակ Քոչարյանը։

Ստացվում է՝ Ռոմանոս Պետրոսյանը ձեռնամուխ է եղել ցավոտ, ես կասեի՝ նաև պայթյունավտանգ աշխատանքի։ Ապամոնտաժվելու վտանգի տակ են հայտնվել ոչ միայն ինքնաշեն տնակներ, տաղավարներ և միջին կարգի օբյեկտներ, այլ նաև գերթանկարժեք առանձնատներ։

Հուսանք՝ նախարարը կարտահայտի քաղաքական կամք և չի նահանջի Սևանը փրկելու կարևորագույն ծրագրից, իսկ մենք պետք է հստակ գիտակցենք՝ ուզում ենք ունենալ հայերիս համար՝ ծովին փոխարինած, «առողջացած» Սևան, թե՞ կրկին պետք է համակերպվենք մի խումբ մարդկանց՝ օրենքից վեր գործող քմահաճույքների հետ։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է