Կրթություն

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից:

Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրած կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, իսկ ԵՊՀ ՈւԽ-ն՝ նույն ընթացակարգով ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներին:

Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ բյուջեն, զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում և գնահատում է բուհի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը և իրականացնում կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝

Ժ. Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան – ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Վ. Սիսեռյան – ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Ս. Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

Վ. Պապիկյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Մ. Գալստյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան – «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Վ. Յակուբյան – ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մուրադյան – «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

Ն. Կոստանդյան – Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Նավասարդյան – Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հախումյան – Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ա. Չուբարյան – Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. Դոկտոր

Ս. Քելյան – Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխնիկական գիտ. թեկնածու

Ն. Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ

Կ. Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտ. թեկնածու

Վ. Ոսկանյան – Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ

 Մ. Սողոմոնյան – Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու

Մ. Մալխասյան – Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու

Ա. Սողոմոնյան – Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ

Ա. Ավթանդիլյան – Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Դ. Ափոյան – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող

Բ. Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ

Խ. Աբաջյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Շ. Հակոբյան – Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Ա. Պողոսյան – Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Հ. Վարդումյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago