Ինչպես հայտնել ենք, երեկ Բելառուսում անց էին կացվում նախագահական ընտրություններ, որից հետո երկրի մայրաքաղաք Մինսկում և մի շարք այլ քաղաքներում սկիզբ են առել ցույցեր, որոնց ընթացքում մեկ երիտասարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ: Մասնավորապես Մինսկում մեքենան մխրճվել է բազմության մեջ: Զոհը երիտասարդ Եվգենի Զաիչկինն է: Տեսագրված կադրերը հայտնվել են համացանցում:
Երիտասարդին հարվածելուց հետո մեքենան չի արգելակել և շարունակել է ընթացքը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 4 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
https://twitter.com/tutby/status/1292599139730108416?s=20