Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ կայացած նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80,23 %-ը: Նախնական տվյալները հրապարակել է երկրի ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան, – տեղեկացնում է ТАСС-ը։
«Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան ՝ 9,90 տոկոսը», – ասել է Երմոշինան:
Աննա Կանոպացկայան ստացել է ընտրողների 1,68 տոկոսի աջակցությունը, Սերգեյ Չերչենենը՝ 1,13, Անդրեյ Դմիտրիեւը ՝ 1,04: Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6,02 տոկոսը։ ԿԸՀ ղեկավարը հավելել է, որ ընտրության ընդհանուր մասնակցությունը կազմել է 84,23 տոկոս: