Հայաստան
10.08.2020

ՏՄՊՊՀ-ն տուգանել է Ալեքս Հոլդինգ»-ին շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

ՏՄՊՊՀ-ն տուգանել է Ալեքս Հոլդինգ»-ին շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:

Վարույթի քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի կողմից դիտարկված ողջ ժամանակահատվածում՝ 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մարտ ամիսը,  «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը չարաշահել է ապրանքային շուկայում ունեցած գերիշխող դիրքը, ինչը դրսևորվել է երեք խախտման հատկանիշներով՝ գների չհիմնավորված իջեցում, խտրական պայմանների և գների կիրառում, այնպիսի պայմանների կամ վարքագծի սահմանում կամ կիրառում, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։  Մասնավորապես, «Ալեքս Հոլդինգ» ընկերության գործողություններն ուղղված են եղել ապրանքային շուկայում իր մասնաբաժինը պահպանելուն,  այդ թվում՝  շուկայում առավել էժան շաքարավազի առկայության պարագայում ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինը իջեցրել է այնպես, որ հնարավոր լինի իրացնել շաքարավազը մրցունակ գնով՝ որոշ դեպքերում կրելով վնասներ: Արդյունքում՝ այն տնտեսվարող սուբյկետների համար, որոնք ներմուծել են «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրացվող շաքարավազի գնից համեմատաբար ավելի ցածր գնով շաքարավազ, այլևս նպատակահարմար չի լինում զբաղվել այդ գործունեությամբ: Միաժամանակ,  շաքարավազի իրացման գործընթացը «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրականացվում է այնպես, որ շաքարավազի խոշոր գնորդ հանդիսացող և տնտեսական կարողություններ ու հնարավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար տնտեսապես նպատակահարմար չլինի շաքարավազի ներմուծումն իրականացնել ինքնուրույն։

Հանձնաժողովի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ շաքարավազի իրացման պայմանները և գնային քաղաքականությունը համապատասխանեցնել օրենքին՝ սահմանելով նաև շաքարավազի իրացման հստակ, օբյեկտիվ և ոչ խտրական պայմաներ:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան