Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հասարակական զայրույթի պատճառով:
Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հասան Դիաբը։
«Մեր կառավարության բոլոր նախարարներն արել են ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով՝ ժողովրդի և նրա ապագայի համար։ Մեր հիմնական նպատակը եղել է երկիրը փրկել, այդ ընթացքում մեզ շատ են մեղադրել տարբեր հարցերում։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է դադարեին մեզ մեղադրել, որպեսզի մենք կարողանայինք ուղղել մեր սխալները»,- ասել է Դիաբը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որը պայմանավորված էր ավելի քան վեց տարի այնտեղ պահեստավորված ամոնիումի նիտրատի պայթմամբ, ինչը հասարակական մեծ ցասում է հարուցել է ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում գտնվող Լիբանանում: Պայթյունի հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, վիրավորվել՝ 6000 հոգի: