Հայաստան
11.08.2020

2020-ին քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս

2020-ին քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները: Այս մասին հայտնում ենՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հարշվարկով 214․782․710․692 ՀՀ դրամի վնաս, որից 204․685․121․146 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 10․097․589․546 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128․870․997․477 ՀՀ դրամը, որից 127․428․746․833 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 1․442․250․644 դրամը՝ համայնքներին:

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 24.906.055.052 դրամը, որից 24.197.560.432 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 708․494․620 դրամը՝ համայնքներին։

Պատճառված վնասների վերականգնումը, հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ընդհանուր առմամբ 84․502․200 ՀՀ դրամ գումարի, 5․838․598․990 ՀՀ դրամ հաշիվների վրա: Արգելանք է կիրառվել նաև 85 անուն շարժական և148 անշարժ գույքերի, ինչպես նաև 22 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 26․381․004․571 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը իսկ մնացածի արժեքը որոշման ընթացքում է։
Վերը նշված թվով 1283 քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 873 անձ, որոնցից 529 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան