Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։
ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։
Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար».-գրել է վարչապետը:
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…
Գյումրիում մեկնարկել է ՔՊ նախընտրական եզրափակիչ հանրահավաքը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, թե «կառավարությունը,…
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը:…
ՊԵԿ-ից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք,…