Բլոգ

Օտար մարդկանց կյանքի հետ առնչվելիս

Սնոբի հեղինակ Պոլինա Սանաևան գրում է․

«Երբեմն ես սուր զգացողություն եմ ունենում օտար մարդկանց կյանքի հետ առնչվելիս։ Կյանք, որը տարբերվում է իմ առօրյայից։ Մեծ քաղաքներում միշտ է այդպես։

Մի անգամ ես բժշկի կաբինետից դուրս եկա մութ միջանցք։ Բազմոցին մի աղջիկ էր նստած՝ զվարճալի սանրվածքով։ Նա կանգնեց ու դեպի ինձ գալով ասաց․

– Մամ, դու ե՞ս

Աղջիկը աչքերի հետ կապված խնդիր ուներ․ ամբողջական կամ մասնակի կուրություն։ Կողքի կաբինետից դուրս եկավ նրա մայրը ու նրանք սկսեցին խոսել, ասացին, որ ուշանում են լողավազանից։ Աղջիկն անհամբեր էր, մոր ձեռքից բռնած քաշքշում էր ու ուրախ-ուրախ բարձր խոսում։

Լրիվ ուրիշ կյանք էր։

***

Երեկ տեսա թե ինչպես էր մի տղամարդ քնում ղեկի վրա։ Նա տաքսի էր վարում, գիշերվա երկուսն էր, թունելում։ Ես անդադար ձայնային ազդանշան էի տալիս, փորձում էի արթնացնել իրեն, իսկ նա ուղիղ իմ աչքի առաջ բախվեց պատին։ Ես կանգ առա ու վազեցի նրա մոտ։ Արվարձաններից մեկում բնակվող տղամարդ էր, ում այդ պահին անհանգստացնում էր մեքենան, թեև գլխից արյուն էր հոսում։ Ասաց, որ ուզում էր թոռնուհու ծննդյան կապակցությամբ նվերի գումար աշխատել։ Ծնունդը վաղն էր, իսկ տղամարդը տաքսի էր վարում արդեն մի ամբողջ օր՝ առանց քնելու։

***

Սովորաբար ես փողոցում թռուցիկներ չեմ վերցնում, չնայած  երեխաներս դրա համար ինձ նախատում են․ ասում են, որ մենք պետք է օգնենք նրանց, ովքեր բաժանում են թռուցիկներ, քանի որ իրենք վերահսկվում են: Բայց ինձ թվում է, որ արդարացի չէ թռուցիկ վերցնելը և ծառայությունից չօգտվելը: Եվ ահա ձմռանը փողոցում մի մեծահասակ տղամարդ Sushi wok-ի թռուցիկներ էր բաժանում։ Հասկանալի էր, որ նա անցորդների հետևից չէր վազում՝ առաջարկելով ծառայությունը։ Նա կանգնած էր, ասես հանդիսավոր շքերթ էր ընդունում։ Կանգնած էր շատ հանգիստ, ուղիղ և արժանապատիվ։ Բաճկոնի տակ հագել էր կոկիկ ու մաքուր վերնաշապիկ։ Թռուցիկը վերցնողներին նա բարեհամբույր ժպտում էր, բայց երբեք չէր նայում նրանց աչքերին։

Գուցե նա դպրոցի նախկին տնօրե՞ն է կամ դուստրն ունի փոքր երեխա, իսկ ամուսինը գործազուրկ է։

***

Առցանց դեղատնից մեկ օրվա ընթացքում պատվերս այդպես էլ չառաքեցին, ինչպես խոստացել էին։ Հաջորդ առավոտ ժամը 9-ին զանգահարեց առաքիչն ու հարցրեց, արդյո՞ք հարմար է բարձրացնի պատվերը։ Բարձրացավ վերև․ 50անց տղամարդ էր։

– Վաղուց եմ ներքևում, կարծում էի քնած կլինեք ու որոշեցի սպասել մինչև ժամը 9-ը: Երեկ չհասցրի բերել: 16 առաքում ունեի և ես …

– 16 ?

– Ահա թերթիկը: Նայեք հասցեները: Բոլորը քաղաքի տարբեր ծայրերում են: Ներեցեք։

– Ես ոչ ոքի չեմ ասի։

– Կարևոր չէ։ Ձեր պատվերի մեջ թթվածին կար, ամբողջ գիշեր մտածում էի գուցե շտապ էր անհրաժեշտ։

Ճանապարհեցի նրան մինչև վերելակը։ Նկատեցի, որքան անհարմար էին կոշիկները և տղամարդը կաղում էր։ Ինչպե՞ս կարելի է կաղալով առաքիչ աշխատել, այն էլ օրական 16 պատվեր ունենալ։

Հիմա ես մտածում եմ, ինչպե՞ս է նրանցից յուրաքանչյուրը գոյատևում ինքնամեկուսացման պայմաններում»։

Նյութը՝ snob.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Վիզաների ազատականացումը կարող է տևել չորսից հինգ տարի

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական…

19 minutes ago

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի,…

32 minutes ago

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

51 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

1 hour ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

2 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

2 hours ago