Հայաստան

Բողոքի ակցիա Կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիները։ Նրանք պահանջում են կառավարությունից հստակ լուծումներ առաջարկել և բացել սահմանները։ Ակցիայի մասնակիցներից շատերը նշում են, որ արդեն մի քանի ամիս արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ իրենց ընտանիքների մոտ։

Ցուցարարների հետ հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարը հավաքվածների հետ զրույցում ասաց․«Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ով ուզում է, առանց խոչընդոտների կարող է վերադառնալ Հայաստան։ Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գնացողներին, վերջինները պետք է հաշվի առնեն՝ ինչպիսինն է այդ երկրի քաղաքականությունն այլ երկրների քաղաքացիներին ընդունելու մասով։ Օրինակ մենք չենք ընդունում այլ քաղաքացիների։ Հիմա ավելի հեշտացրել ենք, բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել, որովհետև համավարակ է»։

Մասնակիցներին մոտեցավ նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նա խոստացավ առաջիկա մեկ ժամվա ընթացքում վերջնական պարզաբանումներ ներկայացնել իրավիճակի հետ կապված։

Բողոքի ակցիա իրականացնողները պարզաբանում են, որ արդեն 5 ամիս հույսով սպասում են, որ լուծումներ կառաջարկվեն կառավարության կողմից։ Ոմանք հայտնում են՝ տոմսարկղերում տարօրինակ երևույթներ են կատարվում՝ հայտարարում են տոմսեր կան, բայց ցանկացողները չեն հասցնում գնել։ Դիմել են նաև Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղից հայտնել են, որ սպասում են արտակարգ դրության ավարտին։

Քրիստինե Հովսեփյան

 

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

6 minutes ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

20 minutes ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

40 minutes ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

1 hour ago

Թուրքիան շարունակում է ջանքերը Կովկասում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…

2 hours ago

ՀՀ-ն բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…

2 hours ago