BBC-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի ամենամեծ նահանգում՝ Ռաջասթանում, հունիսի 23-ին կրոնական արարողության ընթացքում ուժեղ քամիները և հորդառատ անձրևները հանգեցրել են վրանների փլուզման, որի հետևանքով զոհվել է 14, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Reuters-ի տվյալներով՝ նրանց մեծ մասը էլեկտրահարվել է: Ընդհանուր առմամբ, կրոնական արարողությանը մասնակցում էր 300 անձ:
Տեսանյութը՝ Zee News-ի:

















