Կինո
12.08.2020

Իրական պատմություն Ոսկե նահանգի մարդասպանի մասին, ով հետախուզվում էր մոտ 40 տարի

Իրական պատմություն Ոսկե նահանգի մարդասպանի մասին, ով հետախուզվում էր մոտ 40 տարի

Այս ամառ HBO-ն թողարկեց «Ես կանհետանամ մթում» վավերագրական սերիալը ՝ սերիական մարդասպան Ժոսեֆե Դեանջելոյի մասին, ով մարդկանց հետպնդում էր 1970-80 ական թվականներին։ Նրա զոհերը հիմնականում միայնակ կանայք էին։ Նա ներխուժում էր կանանց բնակարաններ, հարձակվում, բռնաբարում, այնուհետև սպանում նրանց։ Ընդհանուր առմամբ նա սպանել է 13 մարդու, բռնաբարել 50-ին և կատարել 100-ից ավելի կողոպուտներ։ Սերիալը նկարահանվել է քրեական լրագրող և դետեկտիվ Միշել Մաքնամարայի գրքի հիման վրա։ Վերջինիս ողբերգական մահը տեղի ունեցավ ՀԴԲ-ի կողմից գործի բացահայտումից երկու տարի առաջ։

«Այս գործի մեծ ողբերգությունն այն է, որ այն այդպես էլ լայն հանրությանը հայտնի չդարձավ», – ասում է Միշել Մակնամարան արխիվային կադրերում, որոնք «Ես կանհետանամ մթում» դոկումենտալ սերիալի մաս դարձան։ Մակնամարան քրեական լրագրող է և հանրաճանաչ «True Crime Diary» բլոգի հեղինակը, մարդ՝ ով իր կյանքի վերջին տարիները նվիրել է մարդասպանին  բացահայտելուն ու նրա մասին մի քանի հոդված գրելուն : Նրա հետաքննության շնորհիվ ՀԴԲ-ին հաջողվեց բռնել հանցագործին ` լրագրողի մահից երկու տարի անց։ Միշելը մահացավ դեղամիջոցների պատահական չափից մեծ քանակություն ընդունելու արդյունքում և այդպես էլ չիմացավ այն անձի ինքնությունը, ում մի քանի տարի է որսում էր։

Մակնամարան գրքը սկսել էր գրել իր սեփական հետաքննությանը զուգահեռ, սակայն այն ավարտեց ամուսինը։

1974 – 1986 թվականների ընթացքում բռնի հանցագործության դեպքերը ցնցեցին Կալիֆորնիա նահանգի Վիսեյլի, Սակրամենտո և Սանտա Բարբարա քաղաքները. մի շարք կողոպուտներ, գողություններ, վանդալիզմ, բռնաբարություններ և սպանություններ։ Մարդիկ անհայտ հանցագործներին անուններ էին դրել՝ Արևելյան թաղամասի մանյակ, Գիշերային ստալկեր և այլն։

Միայն 2001 թվականին ԴՆԹ-ի թեստի արդյունքում պարզ դարձավ, որ Արևելյան թաղամասի մանյակն ու Գիշերային ստալկերն  իրականում նույն անձն է։ Այն, որ այս  հանցագործությունները կատարվել են մեկ անձի կողմից, իրոք ցնցող է ` հաշվի առնելով, որ իշխանությունները գրեթե 40 տարի փորձում էին պարզել մոլագարի ինքնությունը, որը 12 տարվա ընթացքում կատարել է առնվազն 13 սպանություն, ավելի քան 50 բռնաբարություն և 120 կողոպուտ։

2012-ին գրող Միշել Մաքնամարան սկսեց հետաքննել այս դեպքերը ՝ Լոս Անջելեսում մի շարք հոդվածներ հրապարակելով մի մարդու մասին, որին նա անվանել է «Ոսկե նահանգի մարդասպան», անուն, որը հետագայում լայնորեն տարածվելու էր: Նրա մանրամասն ռեպորտաժները տեղեկատվություն էին տարածում մարդասպանի մասին ու իրար հետ կապում տեղի ունեցած տարբեր միջադեպերը ՝ կատարված հանցագործությունների մեջ նմանություններ գտնելով։

Մաքնամարային հաջողվեց բավական փաստեր ու տեղեկություններ համադրել, ընդհուպ մինչև նկարագրելով մարդասպանի արտաքինը։ Ավաղ, 2016 թվականին նա մահացավ։

2018 թվականին «Ոսկե նահանգի մարդասպան»-ին գտան շնորհիվ ԴՆԹ տվյալների, որոնք տեղադրվում են GEDmatch կայքում։

Դեանջելոն Միացյալ Նահանգների նավատորմի 74-ամյա վետերան է, ով 1973-ից մինչև 1979 թվականը ծառայել է որպես ոստիկան։ Հենց այդ ժամանակ նա սկսել է իր հանցագործությունների առաջին շարքը `վանդալիզմը: Ձերբակալությունից հետո նա խորհրդավոր խոստովանություն արեց, ասելով, որ հանցագործությունները կատարվել են իր մեջ գտնվող Ջերի անունով ներքին անձնավորության պատճառով։

«Ես նրանից ազատվելու ուժ չունեի», – ասում է նա: – «Նա ինձ ստիպում էր։ Նա իմ գլխում էր, ես նկատի ունեմ, որ նա իմ մասն է: Ես չէի ուզում անել այս բոլոր սարսափելի բաները: Ես հեռացրի Ջերիին ու երջանիկ կյանք ապրեցի: Այո, ես եմ կատարել այս ամենը: Ես կործանել եմ այս մարդկանց կյանքերը, այնպես որ, հիմա ես պետք է պատասխան տամ»:

Մահապատժից խուսափելու համար նա համագործակցեց քննող մարմնի հետ ու 2020 թվականի հունիսի 29-ին իրեն մեղավոր ճանաչեց կատարած բոլոր հանցագործություններում։

HBO-ի սերիալը ներառում է հարցազրույցներ դեպքերը վերապրածների ու նրանց ընտանիքի անդամների հետ՝ ցույց տալու համար Ոսկե նահանգի մարդասպանի հասցրած վնասի չափը:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է