Գլխավոր
13.08.2020

Արդար դատավճռի ակնկալիքով

Արդար դատավճռի ակնկալիքով

Երեկ «Սասնա ծռեր» զինված խմբի տասը անդամի գործով դատական նիստում մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական դատավճիռը, որով պահանջեց Պավել Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարվա, Էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին 8 տարի 6 ամսվա, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամսվա ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով։

Մեղադրական դատավճիռը, մեղմ ասած, անհանգստության ալիք է բարձրացրել սոցիալական հարթակներում՝ հանրույթը միանշանակ չի ընդունում հրապարակված պատժաչափերը։ Վրդովված են ծռերի համախոհները, ովքեր կողմ էին նրանց զինված գործողություններին, պատժաչափերի հետ համամիտ չեն նրանք, ովքեր դեմ են զենքով հարցերը լուծելու տարբերակին, ովքեր գտնում են, որ զինված ապստամբություն իրականացրած և ոստիկանների մահվան պատճառ դարձած խմբավորումը պետք է պատիժը կրի կալանավայրում, տարակուսած են անգամ շարքային քաղաքացիները, ովքեր քաղաքական դեբատների պարզապես անտարբեր դիտորդի կարգավիճակում են։

Դիցուք՝ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը գրում է. «Ես դատավոր չեմ, որ ծռերին պատժեմ կամ արդարացնեմ, բայց ես որպես քաղաքացի կանգնել եմ փողոցում, հեռացրել եմ նրանց, ում դեմ ծռերը դուրս էին եկել զենքով, որ գա նորը, ժողովրդի իշխանությունը, ձևավորի նոր, արդար դատարան, ու էտ դատարանը որոշի ծռերը մեղավոր են, թե՞ ոչ, եթե մեղավոր են՝ ինչքա՞ն և ինչո՞ւմ, եթե ոչ՝ ինչպե՞ս և ինչո՞ւ։ …Մեկ էլ՝ նրանց, ովքեր հարցնելու են. «Բա զենքով մտել են, բա ի՞նչ էիր ուզում», պիտի ասեմ՝ այո, ես դեմ եմ զենքով հարցեր լուծելուն, դրա համար եմ ասում, որ ոչ թե ես կամ ինչ-որ մեկը պիտի քններ, այլ պիտի արդար դատարանով քննվեր գործը…որովհետև Թեհլերյանն էլ զենքով լուծեց մեր հարցը, բայց արդարացվեց…»։

Եվրոպական կուսակցությունը դատավճիռն անվանել է պետությունն ապակայունացնող սադրանք. «Առկա համապարփակ քաղաքական, տնտեսական, սահմանադրական, խորհրդարանական և առողջապահական ճգնաժամի պայմաններում, երբ հասարակությունը չի վստահում նախկին իշխանության մաս հանդիսացող դատաիրավական համակարգին, երբ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյա գողերն ու մարդասպանները ազատության մեջ են, երբ Հայաստանը գտնվում է արտաքին ներխուժման և ներքին հեղաշրջման վտանգի առջև, նման դատավարությունն ու հատկապես առաջարկվող պատժաչափերը պետությունն ապակայունացնելու, ներքաղաքական առճակատում և քաղաքացիական անհանդուրժողություն առաջացնելու սադրանք է»։

«Աբսուրդն ավելի է թանձրանում Հայաստանում։ Հանցագործները վայելում են գողոնը, իսկ հանցագործների դեմ ապստամբած հայրենասերները՝ դատվում»,- գրում է քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է