Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։
Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտի գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ։
«Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում»,– նշեց Խաչատրյանը։
Ըստ հիմնավորման, զբոսաշրջության ոլորտին առնչվող նշված ոլորտների տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական բարդությունները խնդիրներ են ստեղծել վերջիններիս հետագա գործունեության համար, ուստի տնտեսավարողները կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։
Որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ 55 – Կացության կազմակերպում, 56 – Հանրային սննդի կազմակերպում, 79 – Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ»:
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեում ծախսերի ավելացման։ Ընդ որում, 2020 թվականին պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 3.3 մլրդ դրամով, իսկ 2021 թվականին՝ 2.7 մլրդ դրամով:
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…