Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի նոր «Փաստարկ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է օգոստոսի 26-27-ին։
«Փաստարկ»-ը ֆանտաստիկ լրտեսական թրիլլեր է մի գաղտնի գործակալի մասին, որին հանձնարարված է կանխել ևս մեկ համաշխարհային պատերազմ: Ֆիլմում նկարահանվել են Ջոն Դեյվիդ Վաշինգտոնը, Ռոբերտ Փաթինսոնը, Էլիզաբեթ Դեբիկին, Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Քենեթ Բրանան և Մայքլ Քեյնը:

















