Գլխավոր
13.08.2020

Քանի սիրտը բաբախում է, ուղեղն էլ՝ աշխատում, հացադուլը չի դադարեցնելու

Քանի սիրտը բաբախում է, ուղեղն էլ՝ աշխատում, հացադուլը չի դադարեցնելու

«Համախոհները մի կողմից, խելացի քաղաքական գործիչներն էլ, ոնց որ, արդեն լսել են, իմացել են, մոտենում են։ Հիմա մնացել ա մի հատ ընենց կլե ստեղծեմ, որ սաղին կպցնեմ իրար, ու ես գնամ իմ գործերով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտի Եվրոպայի եռակի, աշխարհի 1989 թվականի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Նա յոթ պահանջ ունի՝ «ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային, ո՛չ Լանզարոտեի կոնվենցիային, ո՛չ թուրքահաճո չափորոշիչներին, ո՛չ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին, ո՛չ մեր պատմության կեղծմանը, ո՛չ Ամուլսարի շահագործմանը, ո՛չ անօրինական բռնություններին»։

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Հակոբկոխյանը հայտնել է, որ «քանի սիրտը բաբախում է, ուղեղն էլ՝ աշխատում» հացադուլ է անելու, և կդադարեցնի այն, երբ «հանճարեղ մարդիկ միավորվեն, և Հայաստանը դուրս բերեն անդունդից»։

Լավ է, որ վաստակ ունեցող մարզիկը շատ մանրամասն ուսումնասիրել է Ստամբուլյան կոնվենցիան, Լանզարոտեի կոնվենցիան, չափորոշիչների մասին էլ ոչ թե մամուլից է տեղեկացել, այլ կարդացել և սեփական գնահատականին է արժանացրել։ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների կողմից սանձազերծված արշավների մասին (պետք է նկատեմ` էջմիածնեցի լինելով) ոչինչ չգիտեմ, բայց հնարավոր է, որ մեղավորությունն իմն է։ Ամեն դեպքում՝ Հակոբկոխյանն ունի սուբյեկտիվ կարծիք, ունի դժգոհություններ, և դրանք արտահայտելու, տեղ հասցնելու համար ընտրել է հացադուլը։

Եվ ասելու, առարկելու ոչ մի բան չէր լինի, եթե բռնցքամարտիկին սատարելու համար որպես «համախոհ» երեկ այցելած չլինեին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ու «Վերադարձ» հիմնադրամ հասարակական նախաձեռնության խմբի անդամ Արագած Ախոյանը։

Ասել կուզի՝ «հանճարեղ մարդիկ», «խելացի քաղաքական գործիչները», Հակոբկոխյանի մտերիմ ընկերները եկել էին մարզիկի պահանջները մանրամասնելու, պարզապես աչքի տեղն էլ ունքը հանեցին։ Էստեղ են ասել՝ ողբամ զմեզ, որ Հայաստանն անդունդից հանելու են Իսագուլյանն ու Ախոյանը։

Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ խոսափող Իսագուլյանի միայն ներկայություն անգամ խոսուն է, և առաջին հայացքից իսկ պարզ է դառնում, թե որտեղ է թաղված շան գլուխը։ Ախոյանի համբավին չեմ էլ անդրադառնում, հերիք է միայն դիտարկել «հայտնի գործարարի» թողած հետագիծը։

Հստակ է՝ հերթական անգամ սադրանքներ են հրահրվում 5-րդ շարասյան կողմից, իսկ որպես թիրախ ընտրվել է կյանքի առաջին կեսը ետևում թողած Հակոբկոխյանը։ Ցավալի է ըմբռնել, որ նպատակին հասնելու համար միջոցների ընտրության հարցում տարբերություններ չեն դրվում, զոհասեղանին են հայտնվում բոլորը՝ առանց խտրականության։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է