Գլխավոր
14.08.2020

Վարչապետից պետք է ակնկալել միայն անաչառություն

Վարչապետից պետք է ակնկալել միայն անաչառություն

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի պատժաչափերի հրապարակումից հետո «Սասնա ծռերը» և նրանց համակիրները արշավ են սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մեղադրանքներ են տեղում վարչապետի հասցեին, որ, իրենց կարծիքով, կեղծ արտաքին չեզոքություն է  ցուցաբերում և շարունակում «նախկին հանցագործ ռեժիմի» քաղաքականությունը։ Բոլոր «մեղադրականներում» կարմիր թելի պես անցնում է այն գիծը, որ հենց Փաշինյանն է  ցանկանում ճաղերից այն կողմ տեսնել խմբի անդամներին։

«Նիկոլ Փաշինյանը  կիսագաղութային ադմինիստրացիայի ղեկավար է, մնացել է կրեմլակենտրոն, կիսագաղութային համակարգ։ Դա դավաճանի պաշտոն է, ՀՀ վարչապետի պաշտոնը դավաճանի պաշտոն է, եթե համակարգային փոփոխություններ չի կատարվում»,- ArmDaily.am-ին ասել է Վարուժան Ավետիսյանը։

Գարեգին Չուգազյանն էլ նշել է, որ ծռերի ապստամբությունը կասեցրել է լավրովյան պլանի վտանգը. «Այս ողջ ապստամբական գործողությունը եղել է ծայրեծայր քաղաքական, և գալիք սերունդները պետք է հպարտանան, որ գտնվեցին անձնական զոհաբերության պատրաստ հայորդիներ, որոնք փրկեցին մեր արժանապատվությունը և հայրենիքի մի մասի վերահաս վաճառքը։ Եվ եթե այս իշխանությունը փորձում է կոծկել այս ամենը, ապա սա վկայում է այն մասին, որ իրենք նպատակ են հետապնդում սքողել գործողության բուն էությունը, իրավաքաղաքական գնահատական չտալով՝ փրկել նախորդներին պետությունը զավթելու և պետական մասշտաբի հանցագործությունների հատուցումից»։

Ակնհայտ է՝ ծռերի անդամները չեն ցանկանում վերադառնալ կալանավայր և փորձում են մանիպուլյատիվ հայտարարություններով հասարակական հուզումներ առաջացնել և  ճնշումներ գործադրել Նիկոլ Փաշինյանի վրա։ Բայց արդյո՞ք վարչապետը պետք է տրվի հասարակության մի մասի ճնշումներին՝ անտեսելով կոնֆլիկտի երրորդ կողմին։

Հանուն արդարության պետք է հիշեցնել, որ ապստամբության արդյունքում զոհվել են 3 երիտասարդ ոստիկաններ, որոնց մասին փորձում են չխոսել ծռերն ու իրենց համակիրները, բայց նրանց ընտանիքները պատրաստ չեն ընկալելու ծռերի «հայրենասիրությունն» ու ապստամբությունը և պահանջում են արժանի դատավճիռ։

Քիչ չեն նաև այն մարդիկ, որ դեռ ապստամբության օրերին չէին ընդունում ծռերի ընտրած մեթոդները և շարունակում են չընդունել նաև այսօր։ Ստացվում է՝ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, և բոլորն էլ ունեն իրենց սպասումները։  Նման իրավիճակում, մնում է ասել, կողմերը Փաշինյանից կարող են ակնկալել միայն մի բան՝ անաչառություն։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է