Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ին․ այստեղ ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի խնդիրն է

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի՝ արևելյան Միջերկրականի զարգացումների համատեքստում Հունաստանին ու Կիպրոսին աջակցող հայտարարությանը,- տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեսնում ենք, որ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանը աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ իր տեղի հետ կապված սխալմունքի մեջ է։ Այստեղ խնդիրը ոչ թե Սևանա լճի մասին է, այլ՝ Արևելյան Միջերկրականի»։

Աքսոյը, հիշեցնելով Սևրի պայմանագրի վերաբերյալ Հայստանի ղեկավարության վերջին հայտարարությունները, դրանից հետո էլ Հայաստանի՝ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելը «չափն անցնելու ու անպատասխանատվություն օրինակ» է որակել։

«Այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո էլ ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձևավորել»,- ասել է Աքսոյը։

Վերջինը նշել է նաև, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր ու Կիպրոսի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում ու ոչ մի դաշինքի ուժը չի բավարարելու խանգարել դրան։ Նրա կարծիքով ովքեր, որ հակառակն են կարծում, նշանակում է՝ պատմությունից դասեր չեն քաղել։

«Այս առիթով ցանկանում եմ հիշեցնել, որ մեր բոլոր հնարավորություններով կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»,- եզրափակել է Աքսոյը։

Թիվ 1

Recent Posts

Ինչի՞ց է զգուշանում կամ ի՞նչ է «փորձում քողարկել» Ավիգդոր Լիբերմանը

Իսրայելի հանրությունը, ինչպես փոխանցում է տեղական մամուլը, ցնցված է հատուկ ծառայությունների բացահայտումից, որ Ադրբեջանից հայրենադարձված…

25 mins ago

Վրաստանի էթնիկ ադրբեջանցիները վերածվում են քաղաքական գործոնի

Անցած կիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքին, որ անցել…

46 mins ago

21 ավտոգազալցակայանի առաջադրվել է շուրջ 12 մլն դոլարի տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող…

1 hour ago

Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս…

1 hour ago

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կեղծիք է. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ «Նյուզվիք» ամսագրում…

1 hour ago

Մոդրիչը նշել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին: «Վինիսիուսը միանշանակ…

1 hour ago