Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Դուրսուն Հասանովին Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Այսօր Ալիևը հրամանագիր է ստորագրել Ֆաիգ Գուլիևին Վրաստանում դեսպանի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Դուրսուն Հասանովը 2016-ի դեկտեմբերից Վրաստանում Ադրբեջանի դեսպանն է: Ֆաիգ Գուլիևն աշխատել է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: