Աշխարհ

Եվրախորհրդարանի կուսակցությունները Լուկաշենկոյին հայտարարում են «պերսոնա նոն գրատա»

Օգոստոսի 17-ին Եվրախորհրդարանում ներկայացված խոշորագույն կուսակցությունները հայտարարություն են տարածել, որոնցում նրանք չեն ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, հաղթող են ճանաչում Սվետլանա Տիխանովսկայային, ինչպես նաև երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հռչակում են persona non grata: Հայտարարությունն ավարտվում է «Zhyvie Belarus!» բառերով:

«Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար», – ասվում է փաստաթղթում: «Արժանահավատ զեկույցները մատնանշում են Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակը: Հետևաբար, մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի վերընտրված նախագահ և նրան Եվրամիությունում համարում ենք պերսոնա ​​նոն գրատա: Մենք միանում ենք բելառուս ժողովրդի ՝ անկախ դիտորդների հսկողության ներքո  նոր և ազատ ընտրություններ անկացնելու պահանջին»:

«Մենք ողջունում ենք բելառուս ժողովրդին իրենց քաջության ու վճռականության համար և պաշտպանում ենք ժողովրդավարական փոփոխությունների և ազատության ձգտումները: Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ ցուցարարների դեմ իրականացված բռնությունները, սարսափելի գործողությունները, խոշտանգումները և այդ հանցագործությունների համակողմանի քննության կոչ ենք անում, որոնք չեն կարող անպատիժ մնալ – ասվում է հայտարարության մեջ:

«Մենք խստորեն դատապարտում ենք երկրում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության հոսքը դադարեցնելու նպատակով համացանցի և լրատվամիջոցների ճնշումը, ճանապարհների շրջափակումները և լրագրողներին ուղղված սպառնալիքները: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր կամայականորեն ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, բոլոր նրանց ովքեր կալանավորվել են նախընտրական քարոզարշավից առաջ և ընթացքում: Մենք ողջունում ենք ԵՄ Արտաքին գործերի նախարարների որոշումը `սև ցուցակում ներառել բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու են բռնությունների և կեղծված նախագահական ընտրությունների համար, և կոչ ենք անում այդ պատժամիջոցների ցուցակը կազմել հնարավորինս արագ: Նրանց մուտքը ԵՄ պետք է արգելվի և սառեցվեն ակտիվները»։

«Եվրամիությունը կարող է և պետք է ավելին անի ՝ Բելառուսում ժողովրդավարության և ազատության զարգացման համար, ներառյալ ՝ բելառուսական քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող օգնության մեծացումը և անմիջապես դադարեցնելով ցանկացած ֆինանսական աջակցություն կառավարությանն ու պետության կողմից վերահսկվող նախագծերին», – ասվում է կողմերի հայտարարության մեջ: Մենք առաջարկում ենք վերսկսել Բելառուսում ռեպրեսիայի ենթարկված անձանց և նրանց ընտանիքների համար ԵՄ օգնության նպատակային ծրագրերը: Եվրամիությունը նույնպես պետք է վճռական և միանշանակ գործողություններ ձեռնարկի և վերագնահատի իր հարաբերությունները Բելառուսի ներկայիս ռեժիմի հետ: Այդ թվում ՝ վերանայելով նրա համագործակցությունը Մինսկի հետ ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում»:

Հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունները՝

EPP կուսակցություն (նրան է պատկանում Եվրախորհրդարանում 751 տեղից 197-ը)

S&D (150 տեղ)

Renew Europe լիբերալ կուսակցություն (98 տեղ)

Greens/EFA կանաչների կուսակցություն

ECR (60 տեղ)

Այսպիսով հայտարարությունը ստորագրած կուսակցություններն ունեն ձայների ավելի քան երկու երրորդ ԵԽԽՎ-ում։

Նյութը՝currenttime.tv, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Բլինքենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել։ Ըստ Reuters-ի՝ իսրայելական ուժերի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից…

2 mins ago

Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի  23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:…

14 mins ago

ՀՀԿ-ն սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀԿ ԳՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Հայաստանի Հանրապետության…

16 mins ago

Պուտինը կատակել է, որ Մոդին իրեն առանց թարգմանիչ էլ է հասկանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների…

17 mins ago

Չինաստանի նախագահը ժամանել է Կազան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինպինը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում…

38 mins ago

Եթե Թրամփը լիներ նախագահ, ապա Պուտինը նստած կլիներ Կիևում. Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը թեկնածություն է առաջադրել Դեմոկրատական ​​կուսակցությունից, կարծում է, որ իր մրցակից…

39 mins ago